Լավանդայից մինչեւ Ոսկե ավազներ. Խոսրով Հարությունյանի տներն ու թերի հայտարարագիրը.hetq.am

hetq.am-ը գրում է.«Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը անկախությունից ի վեր տեւական ժամանակ եղել է կամ գործադիր, կամ օրենսդիր մարմիններում:

1990-1992 թթ. նա Գերագույն խորհրդի պատգամավոր էր, 1992-ի օգոստոսին նշանակվել է վարչապետ ու պաշտոնավարել մինչեւ 1993-ի հունվարի վերջ: Խ. Հարությունյանը անկախության հռչակումից հետո ՀՀ երրորդ վարչապետն է: 1993-1999 թթ. շարունակել է օրենսդիր գործունեությունը: Ընդ որում՝ 1998-ի փետրվարին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ իր պաշտոնից հրաժարվեց նաեւ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, հենց Խ. Հարությունյանն ընտրվեց ԱԺ խոսնակի պաշտոնում՝ խորհրդարանը ղեկավարելով մինչեւ 1999-ի կեսերը, երբ ձեւավորվեց նոր ԱԺ: Հարությունյանն առաջինն էր մեր երկրում, որ զբաղեցրեց թե վարչապետի, թե խորհրդարանի նախագահի պաշտոնները: Նրա «ռեկորդը» հետագայում կրկնեց Հովիկ Աբրահամյանը: 1999-2000 թթ. Խ. Հարությունյանը փոխվարչապետ-տարածքային կառավարման նախարար էր, իսկ 2000-2002-ին՝ ՀՀ նախագահի խորհրդական: Ըստ Հարությունյանի պաշտոնական կենսագրության՝ այդ տարիներին նա եղել է անկուսակցական, որպես պատգամավոր՝ որեւէ խմբակցության անդամ չի եղել: 2003-ին հիմնադրել է ՀՔԴՄ-ն՝ դառնալով դրա նախագահ: 2012-ին Խոսրով Հարությունյանը 14-ամյա ընդմիջումից հետո վերադարձել է խորհրդարան՝ լինելով ՀՀԿ համամասնական ցանկում: Այս տարվա ընտրություններին էլ նա կմասնակցի իշխող կուսակցության ցուցակով, որտեղ 19-րդն է:
69-ամյա Խոսրով Հարությունյանը կնոջ՝ Բրլիանտինա Փափազյանի հետ հաշվառված է ու բնակվում է Հյուսիսային պողոտա 6 հասցեում: Այս նորակառուցում է գրանցված նաեւ նրա փոխարտգործնախարար որդու՝ Ռոբերտ Հարությունյանի ընտանիքը: Իբրեւ թեկնածու՝ ՀՔԴՄ նախագահը ԿԸՀ է ներկայացրել գույքի եւ եկամուտների հայտարարագիր, ինչի համաձայն, ունի 1994 թ. արտադրության «Mercedes-Benz S 420» ավտոմեքենա: Թեկնածուն չունի 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք, ինչը ենթակա է հայտարարագրման, փոխարենը 4 տեսակի անշարժ գույքի սեփականատեր է: Դրանցից մեկը Հյուսիսային պողոտա 6 հասցեում գտնվող 170 քմ մակերեսով բնակարանն է, որտեղ ապրում է, նաեւ 75 քմ տարածքով ոչ բնակելի շինություն ունի Հյուսիսային պողոտա 1/3 հասցեում: Երրորդը Սեւան քաղաքի Լավանդա Սիթի թաղամասի այգետնակներից (ամառանոց) մեկն է՝ 108 քմ մակերեսով: Եվս մի բնակարան (110 քմ) Խ. Հարությունյանն ունի բուլղարական Վառնա քաղաքում՝ Ոսկե ավազներ անունով հայտնի հանգստյան գոտու «Բենդիտա Մարե» հյուրանոցում: Սա այսպես կոչված «apartment hotel» է, որը բնակարաններ է տրամադրում իր հյուրերին: Սակայն երկու մասնաշենքից բաղկացած կոմպլեքսում կան նաեւ բնակարաններ, որոնք վաճառված են: Դրանցից մեկն էլ Խոսրով Հարությունյանինն է: 3-աստղանի «Բենդիտա Մարեն» ունի 243 բնակարան, որոնցից 41-ը ստուդիաներ են (առանց միջնորմի սենյակներ), 47-ը՝ երկու, իսկ 155-ը մեկ ննջասենյակ ունեցող տներ: Հյուրանոցը լողափից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա է: Այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սեւ ծով: «Բենդիտա Մարեում» այսօր էլ կարելի է բնակարան ձեռք բերել տարբեր գներով: Համեմատենք 2012-ի եւ այս տարվա տվյալները՝ հասկանալու համար, թե գործող խորհրդարան մտնելիս ինչ ուներ թեկնածուն, ու ինչ է փոխվել մինչ այժմ: Միանգամից ասենք, որ մեր նշած անշարժ ու շարժական գույքը Խ. Հարությունյանը հայտարարագրել էր նաեւ 2012-ին, երբ  պատգամավորի մանդատ ստացավ: Այսինքն՝ վերը նշվածը նա ձեռք է բերել մինչեւ հինգերորդ գումարման ԱԺ մտնելը: Ներկայում Հարությունյանը եկամուտ է ստանում 3 տեղից՝ Ազգային ժողովից (2016-ին աշխատավարձը կազմել է 6.823.430 դրամ), ՀՀ կառավարման ակադեմիայից (2016-ին՝ 376.806 դրամ) եւ կենսաթոշակը՝ 540.000 դրամ: 5 տարի առաջ մանդատը ստանձնելիս նա հայտարարագրել էր միայն ակադեմիայի աշխատավարձն ու թոշակը: Եթե 2012-ին Խ. Հարությունյանն իբրեւ դրամական միջոց հայտարարագրել էր 90.000 դոլար, ապա այսօր այն երկու անգամ կրճատվել է՝ 45.000 դոլար: Այլ դրամական միջոցներ թեկնածուն չի հայտարարագրել: 2012-ին ՀՔԴՄ նախագահը հայտարարագրել էր 3 հատ բաժնեմաս՝ 25 հազ., 50 հազ. եւ 2 մլն դրամ արժեքներով: Փաստորեն, նա ընդգրկված է եղել 3 ընկերություններում, սակայն բաժնեմաս ունենալով, եկամուտների մեջ որեւէ շահաբաժին չի նշել առ այսօր: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած տարեկան հայտարարագրերում՝ 2012-2016 թթ., Հարությունյանը որեւէ նշում չի կատարել օտարած բաժնեմասերի վերաբերյալ, սակայն, այդքանով հանդերձ, այս տարի ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում նշել է միայն մեկի՝ «Տոսպ» ԲԲԸ-ում ունեցած 0,72 % բաժնեմասի մասին (թերեւս, պիտի բաժնետոմս լինի): Այս վերջին հայտարարագրում Խոսրով Հարությունյանը չի նշել «Կոստա Բի» ՍՊԸ-ի մասին, որտեղ 50 տոկոս փայ ունի: Ընկերությունը հիմնադրել է ինքը 2006-ին, 2010-ին նրան է միացել Աստղիկ Սերյոժայի Մելիքջանյանը: ՍՊԸ-ն գրանցված է պատգամավորի երեւանյան բնակարանի հասցեում, տնօրենն Արման Աշոտի Աբաջյանն է: Ներկայում ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է: «Կոնստանտ-Աուդիտ» ՍՊԸ-ն էլ Խոսրով Հարությունյանը հիմնադրել է 2005-ին: Այստեղ նա 51 տոկոս փայ ունի, պատգամավորի գործընկերը Գրիգոր Ռոբերտի Կադարյանն է, ով նաեւ ՍՊԸ-ի տնօրենն է: Երեւանի Մառի փողոցում գտնվող վերջինիս բնակարանում էլ գրանցվել է ընկերությունը: «Կոնստանտ-Աուդիտը» զբաղվում է աուդիտորական գործունեությամբ եւ հաշվապահական հաշվառմամբ: Համացանցում առկա տեղեկությունների համաձայն՝ Գ. Կադարյանը «Ամերիաբանկի» մասնաճյուղի կառավարիչ է, ժամանակին էլ եղել է լուծարված «Լավանդա Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն, որը, մասնվորապես, զբաղվում էր դեղերի վաճառքով: Այս ընկերության եւ Սեւանի Լավանդա Սիթի թաղամասը հիմնած «Լավանդա Սիթի-Շին» ՍՊԸ-ի տերերը նույն մարդիկ են: Ինչպես արդեն նշեցինք, Խ. Հարությունյանն ամառանոց ունի այս տարածքում: Ըստ պետռեգիստրի՝ Խոսրով Հարությունյանն առնչություն ունի նաեւ «Մայք Ընդ Էյ» ՓԲԸ-ի հետ, որը գրանցված է Ամիրյան 18/3 հասցեում: «Հրապարակը» 2014-ին գրել է, որ այս շենքի վրա առանց բնակիչների համաձայնության ու իմացության եւս 3 հարկ են ավելացնում, իսկ շինարարությունն իրականացնում է Խոսրով Հարությունյանի եղբայրը՝ Սամվել Հարությունյանը, ով «Արամյանց» ԲԿ-ի (նախկինում՝ Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց) տնօրենն է: Վերջինիս ընտանքիը հաշվառված է հենց այս հասցեում:

դիտվել է 267 անգամ
Լրահոս
Առաջին հերթին կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաստան. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Արտառոց դեպք՝ Երևանում․ 24-ամյա աղջիկը փորձել է իրեն ցած նետել բարձրահարկ շենքի տանիքից «Հենց հիմա ուրախացնեմ Նիկոլի թայֆին»․ Դավիթ Սահակյանցի դիպուկ խոսքը (video) Պենտագոնը պայմանագրեր է կնքել մատչելի թևավոր հրթիռների մշակման և արտադրության համար Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Կքննարկվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը Եթե մարդ էլ չե՛ք, գոնե սրիկա մի՛ եղեք․ գերիներից տեսնու՞մ եք՝ ինչ լուրեր են գալիս․ Թովմասյան (video) ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW Ռուսաստանը Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում Հովհաննես Սարգսյանը նշանակվել է ՄԵՐԺԵԼ ԵՆ․ Նիկոլն ու շքախումբը 16-րդ թաղամասում կիսատ են թողել շրջայցն ու հեռացել․ նոր մանրամասներ (video) Ռոբերտ Քոչարյանի օրոք տարածաշրջանում հզոր պետություն էինք, իր նման բանակցող չկա․ քաղաքացիների կարծիքը (video) Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է վարչության պետ Սարգսյանը 10 ամիս գտնվում է անազատության մեջ, շատ «պատահաբար» կալանքի ժամկետը լրանում է հունիսի 8-ին (video) ՈՒՂԻՂ. Իր բառով ասած՝ Նիկոլի «վնգունը դուրս է գալիս». Հրանտ Միքայելյան (video) Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենի «Mercedes-Maybach»-ը ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը նոր մանրամասներ է հայտնում 44-օրյա պատերազմից (video) Հակակոռուպցիոն կոմիտեն Բրյուսովի համալսարանում է․ուսումնասիրում են ամբիոններից մեկի վարիչի աշխատանքը «Զվարթնոցից» անհետացած ռուս կինը հայտնաբերվել է «Արբատ»-ի հիմնադիր Սարգսյանի սպանությունը կազմակերպվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից Դուք արհամարհեցիք Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Մինասյանը՝ Մակրոնին 69-ամյա Լյուդմիլա Լևանովան դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից և կորել Ծնող քֆուր տվողն ո՞վ ա. լեզվիդ ես տալիս. կռիվ՝ ՔՊ-ակաների և բնակիչների միջև (video) #ՀԻՄԱ․ Հունիսի 7-ին Փաշինյանի «հարցը լուծվում է»․ նա ունենալու է 2 տարբերակ․ Հարութ Սասունյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am