«ԼՂ հակամարտության կարգավորման բանալին նախագահների ձեռքին է». Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում առաջարկներ կներկայացնեն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բախումների ռիսկի կրճատման ու երկխոսության խթանման հնարավորությունների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով նաև տարածաշրջան կատարելիք հնարավոր այցին ու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպմանը: – ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վերջերս ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ առաջիկայում հնարավոր է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մոտ օրերս ծրագրե՞լ եք այցելել տարածաշրջան: – Համանախագահները մոտ օրերս տարածաշրջան այցելելու պլաններ չունեն, սակայն հուսով ենք, որ մոտ ապագայում կլինի այդպիսի այց: Մեր նպատակն այն է, որ քննարկենք կարգավորման շուրջ բանակցություններն առաջ տանելու հնարավորությունները: Մենք նաև առաջարկներ ենք ներկայացնելու բախումների ռիսկի կրճատման ու երկխոսության խթանման հնարավորությունների վերաբերյալ: – ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովից առաջ, որտեղ պետք է քննարկվեին երկու հակահայկական բանաձևեր, ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ հայտարարությամբ՝ հորդորելով զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն ընթացող բանակցային գործընթացը: Ադրբեջանը խստորեն դատապարտեց ՄԽ այդ հայտարարությունն ու անգամ մեղադրեց համանախագահներին կրոնական խտրականության մեջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական կողմի նման պահելաձևը: – Մենք դեմ չենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկմանը տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում և պաշտպանում ենք իրենց ցանկությամբ հարցեր առաջ քաշելու Հայաստանի ու Ադրբեջանի իրավունքը: Հայտարարությամբ համանախագահները ցանկանում էին շեշտել, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցային գործընթացի այն ձևաչափը, որ ընդունել են կողմերը: Հուսով ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավատարիմ կմնան բանակցային կարգավորման շուրջ Մինսկի խմբի հետ սերտորեն աշխատելու իրենց հանձնառությանը: Չե՞ք կարծում, որ Ադրբեջանի արտահայտած այդ բացահայտ դժգոհությունը Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն ուղղված հերթական քայլն էր: – Կողմերի խնդրանքով է, որ համանախագահները հանդես են գալիս որպես միջնորդ: Մենք կշարունակենք մեր միջնորդական ջանքերը տևական կարգավորում գտնելու ճանապարհին այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը հավատացած են, որ մեր ջանքերն օգտակար են: Իսկ լուծման համար նախագահներն են, որ պետք է քաղաքական կամք հանդես բերեն: – Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան մշտապես հորդորել են Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել բանակցային գործընթացը: Այս համատեքստում պլանավորո՞ւմ եք երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպումը: – Կարգավորման բանալին նախագահների ձեռքին է: Մենք ուզում ենք նպաստել առավել ինտենսիվ երկխոսության և առավել համակարգված բանակցությունների կայացմանը, որպեսզի խաղաղության ուղղությամբ նրանք կարողանան առաջընթաց արձանագրել:  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի Սամվել Կարապետյանի ուժը վերցնելու՞ է մանդատները. պարզաբանում (video) ՔՊ-ն ձայներ է կորցնում․ բացահայտենք իրական պատկերը․ Գոհար Մելոյան (video) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Լիբանանի և Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները սպառնալիք են Թուրքիայի համար. Էրդողան ՀՀ-ն ՀԱՊԿ լիիրավ անդամ է, իսկ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ՀՀ-ի ընտրության հարցն արդեն արդիական է․ Լավրով Մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք. Լևոն Զուրաբյան Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը համակցված գրավով՝ 20 մլն դրամ Մեր ձայնը գողացողնե՛ր, մենք ամեն քայլի գնալու ենք, «շանսատակ» եք լինելու. Անաստաս Իսրայելյան (video) #ՈՒՂԻՂ. Փաշինյանը կեղծել է ընտրությունները և պիտի գնա. Լևոն Զուրաբյան (video) Սպասե՛ք․ Մոսկվան չի պատրաստվում հանդուրժել Հայաստանի այս քայլերը․ Մարիա Զախարովա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am