ԴԱԻՇ-ը՝Լոնդոնի ահաբեկչության պատասխանատու
The Guardian պարբերականի փոխանցմամբ, ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել Է մարտի 22-ին Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: Հարձակումն իրականացնողին անվանել են «ԴԱԻՇ-ի մարտիկ»,հայտնել է պարբերականը :Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է, որ հանցագործը նախկինում կասկածվել է ահաբեկչության մեջ, նրա գործով քննություն է իրականացրել հակահետախուզական ծառայությունը՝ MI5-ը: Ենթադրյալ ահաբեկիչը, ամենայն հավանականությամբ, միայնակ է գործել,ասել է նա:
