ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիր Սամվել Բաբայանը չի ընդունում այն մեղադրանքը, որի մեջ կասկածվում է։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Բաբայանի պաշտպանը՝ Ավետիս Քալաշյանը։ Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալն անհիմն է համարում մեղադրանքը․ «Նա որեւէ առնչություն չունի այդ գործի հետ»,-ասաց պաշտպանը։
Տեղեկացանք, որ Սամվել Բաբայանը հարցաքննվել է․ «Իր դիրքորոշումը հայտնել է»,-ասաց պաշտպանը՝ չմանրամասնելով։
Հետաքրքրվեցինք՝ Բաբայանի պահվող պայմաններից, պաշտպանն ասաց, որ նորմալ մեկուսարանային պայմաններ են։ Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կապ տեսնո՞ւմ է ձերբակալության եւ իր՝ ՕՐՕ դաշինքի ակտիվ համակիր լինելու մեջ, պաշտպանն ասաց․ «Առայժմ զերծ է մնում նման կարծիք հայտնելուց»։
Հիշեցնենք, որ երեկ Սամվել Բաբայանը ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Իգլա տեսակի հրթիռա-զենիթային համակարգ մաքսանենգ եղանակով ՀՀ տեղափոխելու համար։
Սեդա Ղուկասյան
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը