Ինչու է Սերգեյ Պանովը կանչվել Թուրքիայի ԱԳՆ
«Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, թե Թուրքիայում ՌԴ գործերի հավատարմատար Սերգեյ Պանովը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սիրիայում տիրող ներկայիս իրավիճակի շուրջ որոշ հարցեր քննարկելու համար:«Սերգեյ Պանովը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ թուրք գործընկերների հետ Սիրիայում տիրող ներկայիս իրավիճակի հետ կապված քննարկմանը մասնակցելու, ինչը սիրիական խնդրի կարգավորման համատեքստում շատ կարևոր է:Սիրիական հակամարտության կարգավորման գործում Թուրքիան հանդիսանում է մեր հիմնական գործընկերներից մեկը»,- ասել է Մարիա Զախարովան:
