Իսրայելը դատապարտել է Էրդողանի հայտարարությունները
Deutsche Welle թերթը՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ մամուլի խոսնակին հայտնում է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գերմանիան և Նիդերլանդները նացիզմի մեջ մեղադրելը անհանգստացրել է Իսրայելին: ԱԳՆ խոսնակը դատապարտել է Գերմանիան նացիստական գործելաոճի մեջ գործելու կապակցությամբ հնչեցված մեղադրանքները և նշել է, որ նման համեմատությունները արժեզրկում են Հոլոքոստի հիշատակը և դեմ են Իսրայելին:
