Լոնդոնի ահաբեկչության հետ կապված կան ձերբակալվածներ
Մարտի 22-ին Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ բրիտանական ոստիկանությունը ձերբակալություններ է կատարել Բիրմինգեմ քաղաքում: Sky News հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իրավակարգի ուժերը գործողություն են իրականացրել Բիրմինգեմում, որտեղ վարձույթով վերցրել են այն ավտոմեքենան, որն օգտագործվել էր Բրիտանիայի մայրաքաղաքում ահաբեկչությունն իրականացնելիս:
