Ժնևում մեկնարկում է Սիրիայի հարցով բանակցությունների 5-րդ փուլը
Ժնևում մեկնարկում է միջսիրիական բանակցությունների 5-րդ փուլը, փոխանցում է РИА Новости-ն։ Այն մեկնարկել է Դամասկոսի մոտ սիրիական բանակի և գրոհայինների չդադարող ընդհարումների ֆոնին և միջազգային միջնորդները պնդում են, որ ժնևյան բանակցությունները կոչված են կողմերին վերադարձնելու երկխոսության: Մոսկվայում հայտարարում են, որ մեծ ակնկալիքներ չունեն առաջիկա փուլից, սակայն կոչ են անում Դամասկոսի պատվիրակությանն ու ընդդիմությանը սկսել տեղաշարժ դեպի իրական քաղաքական կարգավորում։
