Սիրիայի շուրջ բանակցությունների 5-րդ փուլը՝առանց պատրանքների և անիրական սպասումների
«Ռիա Նովոստի»-ն հայտնում է,որ Սիրիական խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների 5-րդ փուլը մեկնարկելու է մարտի 23-ին Ժնևում: Պաշտոնական Մոսկվան հայտնել է, որ մեծ ակնկալիքներ չունի բանակցությունների այս հերթական փուլից: «Կոչ ենք անում Սիրիայի կառավարական կողմին և ընդդիմադիրներին քայլեր ձեռնարկել խնդիրների քաղաքական կարգավորման ուղղությամբ: Սիրիական խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների 5-րդ փուլը լինելու է առանց պատրանքների և անիրական սպասումների»,- նշել է ռուսական կողմը:
