Իսրայելը հարվածներ կհասցնի Սիրիայի տարածքին
РИА Новости-ն հայտնում է,որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածներ հասցնել Սիրիայի տարածքին, ինչի մասին իրազեկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, «Եթե կա օպերատիվ կատարման հնարավորություն և առկա են հետախուզության տվյալները, մենք գրոհելու ենք, և դա շարունակվելու է», - ասել է Նեթանյահուն ՝ անդրադառնալով Պուտինի հետ իր խոսակցությանը: Ըստ նրա, ՌԴ-ն Սիրիայում Իսրայելի գործողությունների համար սահմանափակումներ չի արել:
