Հոլանդական դատարանը հայերին վիրավորած թուրք քաղաքացուն ազատազրկման է դատապարտել

Հոլանդիայի Հաագա քաղաքում ապրող ազգությամբ թուրք Իլհան Աշքընը հայերի ու Ղարաբաղի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար դատարանի առաջ է կանգնել: Աշքընը, Հոլանդիայի Ալեմլո քաղաքում Հայոց ցեղասպանության հուշարձան կանգենցնելու դեմ ելույթով հանդես գալով ասել էր. «Ղարաբաղը հայերի գերեզմանն է լինելու»։ Հոլանդական դատարանը այս արտահայտության համար Աշքընին դատարապատել է 120 ժամ հարկադիր աշխատանքի և 1 ամիս ազատազրկման։ Աշքընը նշել է, որ որոշումը քաղաքական ենթատեքստ ունի, և որ ինքը պատրաստվում է բողոքարկել այն։ Հիշեցնենք, որ այն բանից հետո Հոլանդիայի իշխանությունները թուրք պաշտոնյաներին թույլ չէին տվել իրենց երկրում նախընտրական քարոզարշավ իրականացնել, լարվածություն է առաջացել թուրք-հոլանդական հարաբերություններում։ Հոլանդիայի կառավարությունն իր երկրի տարածքում վայրէջքի թույլտվություն չէր տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին և ընտանիքի ու սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Քայային: Արդյունքում չեղարկվել էր Ռոտերդամում Չավուշօղլուի մասնակցությամբ տեղի ունենալիք «Այո սահմանադրական բարեփոխումներին» խորագրով հավաքը: Իսկ Քայան, մարտի 10-ին պետք է քարոզչական հանդիպում անցկացներ Հենգելո քաղաքում ապրող թուրքերի հետ, վայրէջքի իրավունք չստանալուց հետո ցամաքային ճանապարհով մուտք էր գործել երկիր: Նա ուղևորվել էր դեպի Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարան, սակայն ոստիկանությունը կանգնեցրել էր նրան և որպես «անցանկալի անձ» (persona non grata) արտաքսել երկրից: Հիշեցնենք նաև, որ Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Ներկա դրությամբ Թուրքիայի սահմաններից դուրս հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող շուրջ 2.9 մլն քաղաքացի է բնակվում: Նիդերլանդները թուրք ընտրողների թվի առումով Եվրոպայում երրորդ երկիրն է: Այստեղ բնակվում է ընտրության իրավունք ունեցող 245.000 Թուրքիայի քաղաքացի: Աղբյուր` Ermenihaber.am

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանի պատասխանը՝ Փաշինյանի գոռոցներին (video) «Նիկոլն իրեն մեջտեղից ճղում է, որ․․․»․ Արման Աբովյան (video) «Փաշինյանի վախեցած արձագանքը՝ Պուտինի կոշտ պահանջին» (video) «Հայաստանը մի՛ խոշոր եղջերավոր անասունի խնդիր ունի լուծելու ու գիտե՞ք ով է». Էլեանոր Մանանդյան (video) «Գնա՛, գլխիդ դրած օլիգարխներին նայիր, Սամվել Կարապետյանը պատասխանը տվեց» (video) Փաշինյանին ուղիղ հարց եմ տալիս․ «Ես ու Աննան ռազմական հանցագործնե՞ր ենք»․ Արսինե Մինասյան Լեզվակռիվ Փաշինյանի ու արցախցու միջև․ «Դու ով ես, որ ինձ ընդհատես, Ղարաբաղը հանձնել ես․․․» (video) «Ինչպես են Նիկոլին այսօր դուրս վռնդել թաղամասերից» (video) ՇՏԱՊ․ Նոր գաղտնալսում․ ի՞նչ է բացահայտել Սամվել Կարապետյանի թիմակիցը (video) Առաջին հերթին կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաստան. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Արտառոց դեպք՝ Երևանում․ 24-ամյա աղջիկը փորձել է իրեն ցած նետել բարձրահարկ շենքի տանիքից «Հենց հիմա ուրախացնեմ Նիկոլի թայֆին»․ Դավիթ Սահակյանցի դիպուկ խոսքը (video) Պենտագոնը պայմանագրեր է կնքել մատչելի թևավոր հրթիռների մշակման և արտադրության համար Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Կքննարկվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը Եթե մարդ էլ չե՛ք, գոնե սրիկա մի՛ եղեք․ գերիներից տեսնու՞մ եք՝ ինչ լուրեր են գալիս․ Թովմասյան (video) ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW Ռուսաստանը Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում Հովհաննես Սարգսյանը նշանակվել է ՄԵՐԺԵԼ ԵՆ․ Նիկոլն ու շքախումբը 16-րդ թաղամասում կիսատ են թողել շրջայցն ու հեռացել․ նոր մանրամասներ (video) Ռոբերտ Քոչարյանի օրոք տարածաշրջանում հզոր պետություն էինք, իր նման բանակցող չկա․ քաղաքացիների կարծիքը (video) Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է վարչության պետ Սարգսյանը 10 ամիս գտնվում է անազատության մեջ, շատ «պատահաբար» կալանքի ժամկետը լրանում է հունիսի 8-ին (video) ՈՒՂԻՂ. Իր բառով ասած՝ Նիկոլի «վնգունը դուրս է գալիս». Հրանտ Միքայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am