«Թող իրեն խելոք պահի, որ իր ականջից մի մազ չպակասի». դանակահարությունից հետո Ախոյանը սպառնում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրատվամիջոցները հաղորդեցին, որ դանակահարվել է «Ծառուկյան» դաշինքի մարզային շտաբի ղեկավարը: Դանակահարության դեպքը գրանցվել է Արագածոտնի մարզում՝ Քուչակ գյուղում։ Նախնական վարկածով, միջադեպը ՀՀԿ-ԲՀԿ թիմակիցների միջեւ է եղել, տուժողներն են «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետ Արամ Ասատրյանը եւ նրա մերձավորը՝ Մանուկ Հովսեփյանը։ Սակայն նույն ընտրատարածքից ՀՀԿ տարածքային թեկնածու Արագած Ախոյանը հարցազրույց էր տվել եւ պարզաբանել, որ միջադեպը եղել է ԲՀԿ-ականների միջեւ, ինչին ի պատասխան՝ Արագածոտնում ԲՀԿ ռեյտինգային թեկնածու Լյովա Խաչատրյանը լրատվամիջոցներով ասել էր․ «Արագած Ախոյանին խորհուրդ տվեք` պղտոր ջրում ձուկ չորսա, կարող է ուրիշ բան ընկնի ձեռքը: Դա հերյուրանք է»։ «Ես պիտի վերահաստատեմ իմ խոսքերը եւ ավելին ասեմ, որ այդ դեպքի մասնակիցներից մեկը հենց Լյովա Խաչատրյանի շտաբի միջից է ռազբորկա արել, երբ կողմերը հեռախոսով իրար չեն հասկացել, իջել են Հարթավանի կողմերը, ու տեղի է ունեցել այդ անշնորհքությունը, այլանդակությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Արագած Ախոյանը։ Անդրադառնալով Լյովա Խաչատրյանի՝ իրեն ուղղված «խորհրդին» էլ, ասաց. «Ուզում եմ իրեն խորհուրդ տամ՝ թող գնա մխիթարվի իր նախնիներով, որոնք որ կանգնեցված են իրենց տանը, իրենց բակում, եւ հասկանա, թե ինքը որտեղից է եկել, ու էլ չփորձի այս հարցը տեղափոխել իմ եւ իր հարթություն։ Ես Լյովա Խաչատրյանին խորհուրդ եմ տալիս, որ իր երկար ականջից մի մազ չպակասի, թող իրեն խելոք պահի ու նման արտահայտություններ չանի մամուլով»։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում Լուսանկարը՝  ArmLur.am-ի

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանի պատասխանը՝ Փաշինյանի գոռոցներին (video) «Նիկոլն իրեն մեջտեղից ճղում է, որ․․․»․ Արման Աբովյան (video) «Փաշինյանի վախեցած արձագանքը՝ Պուտինի կոշտ պահանջին» (video) «Հայաստանը մի՛ խոշոր եղջերավոր անասունի խնդիր ունի լուծելու ու գիտե՞ք ով է». Էլեանոր Մանանդյան (video) «Գնա՛, գլխիդ դրած օլիգարխներին նայիր, Սամվել Կարապետյանը պատասխանը տվեց» (video) Փաշինյանին ուղիղ հարց եմ տալիս․ «Ես ու Աննան ռազմական հանցագործնե՞ր ենք»․ Արսինե Մինասյան Լեզվակռիվ Փաշինյանի ու արցախցու միջև․ «Դու ով ես, որ ինձ ընդհատես, Ղարաբաղը հանձնել ես․․․» (video) «Ինչպես են Նիկոլին այսօր դուրս վռնդել թաղամասերից» (video) ՇՏԱՊ․ Նոր գաղտնալսում․ ի՞նչ է բացահայտել Սամվել Կարապետյանի թիմակիցը (video) Առաջին հերթին կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաստան. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Արտառոց դեպք՝ Երևանում․ 24-ամյա աղջիկը փորձել է իրեն ցած նետել բարձրահարկ շենքի տանիքից «Հենց հիմա ուրախացնեմ Նիկոլի թայֆին»․ Դավիթ Սահակյանցի դիպուկ խոսքը (video) Պենտագոնը պայմանագրեր է կնքել մատչելի թևավոր հրթիռների մշակման և արտադրության համար Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Կքննարկվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը Եթե մարդ էլ չե՛ք, գոնե սրիկա մի՛ եղեք․ գերիներից տեսնու՞մ եք՝ ինչ լուրեր են գալիս․ Թովմասյան (video) ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW Ռուսաստանը Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում Հովհաննես Սարգսյանը նշանակվել է ՄԵՐԺԵԼ ԵՆ․ Նիկոլն ու շքախումբը 16-րդ թաղամասում կիսատ են թողել շրջայցն ու հեռացել․ նոր մանրամասներ (video) Ռոբերտ Քոչարյանի օրոք տարածաշրջանում հզոր պետություն էինք, իր նման բանակցող չկա․ քաղաքացիների կարծիքը (video) Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է վարչության պետ Սարգսյանը 10 ամիս գտնվում է անազատության մեջ, շատ «պատահաբար» կալանքի ժամկետը լրանում է հունիսի 8-ին (video) ՈՒՂԻՂ. Իր բառով ասած՝ Նիկոլի «վնգունը դուրս է գալիս». Հրանտ Միքայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am