«Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական խաբեությունը»

Քաղաքագետ, Մոդուս Վիվենդի վերլուծական կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը տարօրինակ է գնահատում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ հարցի շուրջ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները շարունակվում են, անգամ՝ Ադրբեջանը պատրաստ է զիջումների։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը․ «Նման հայտարարությունը խիստ տարօրինակ է, որովհետեւ որտեղի՞ց պետք է Տեր-Պետրոսյանն իմանա՝ Ադրբեջանը համաձա՞յն է զիջումների, թե՞ ոչ։ Երբ Ադրբեջանը միշտ հակառակն է հայտարարում, արդյոք ուղիղ կա՞պ ունի Ալիեւի հետ եւ անձամբ է իմացել։ Ես հետեւում եմ այն հայտարարություններին, որ անում է ադրբեջանական կողմը՝ տարբեր պաշտոնյաների միջոցով․ որեւէ զիջման մասին խոսք չկա»։ Քաղաքագետի կարծիքով՝ նախընտրական շրջանում նման հայտարարությունները պատահական չեն արվում․ «Պարզապես, իմ կարծիքով, շահարկվում է խաղաղության կարգախոսը՝ ձայներ կորզելու նպատակով, որովեհետեւ բանակցությունները սառեցված են։ Նախընտրական շրջանի խաբեություն է, ինչպես ուրիշ կուսակցություններ ոսկի սարեր են խոստանում տնտեսական ասպարեզում:  Ամեն մեկը մի ոլորտ է վերցրել ու գովում է, մեկն ասում է բանկում մնացած ձեր փողերը կտանք, մյուսն ասում է գործարաններ կկառուցեմ, կոմունիստներն ընդհանրապես խելքները գցել են, ասում են՝ ձրի բժշկություն կլինի»։ Քաղաքագետի խոսքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններն առաջին հերթին ուղղված են ՌԴ-ին և ԵՄ-ին, «որոնք շահագրգռված են ԼՂ կոնֆլիկտի լուծմամբ»: «Մոտավորապես նման մի բան են ասում՝ օգնեք մեզ գանք իշխանության ու ձեր ուզածը կանենք»,-ասաց Պապյանը։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am