Էրդողանը զուրկ է խղճից և երկիրը աստիճանաբար վերածում է բանտի. Rhein-Neckar-Zeitung
Ըստ թերթի«Էրդողանին անհրաժեշտ է ցույց տալ իր տեղը: Թուրքիայի նախագահը նացիստ չէ, ոչ էլ ֆաշիստ է: Նա բռնապետ էլ չէ: Ներկայումս նա մի մարդ է, ով չի տիրապետում էթիկայի պարզագույն կանոններին, չի կարողանում զսպել իր զայրույթը: Նա քաղաքական գործիչ է, ով զուրկ է խղճից և երկիրը աստիճանաբար վերածում է բանտի: Էրդողանի զայրույթի հետևանքով գերմանացի լրագրող Դենիզ Յուջելը հիմա կանգնած է մահապատժի սպառնալիքի առաջ: Այս դեպքում միայն մի բան կարող ենք անել` Էրդողանին ցույց տալ իր սահմանները»,- նման բովանդակությամբ հոդված է հրապարակել գերմանական հայտնի Rhein-Neckar-Zeitung թերթը ՝քննադատելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Գերմանիային:
