Զինված ընդդիմությունը հաստատել է մասնակցությունը Ժնևի բանակցություններում
Սիրիայի կառավարությունը և տեղի ապստամբական խմբավորումների պատվիրակությունները հաստատել են իրենց մասնակցությունը խաղաղ բանակցություններին, որոնք այս շաբաթ վերսկսվելու են Ժնևում: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են ՄԱԿ-ում: ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցությունների նոր փուլի սկիզբը Ժնևում նախատեսված է մարտի 23-ին: Ինչպես սպասվում է, բանակցությունները կշարունակվեն մինչև ապրիլի 1-ը:
