Իրենց կուսակցությունում մարդիկ զբաղված են երիտասարդ սերնդին փչացնելով. Ստյոպա Սաֆարյանը՝ ՀԱԿ ներկայացուցչի պահվածքի պատճառների մասին

«Դա պրովոկացիա էր»,- Shabat.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանը «Ուրվագիծ հաղորդման ընթացքում ՀԱԿ ներկայացուցիչ Նարեկ Սարգսյանի պահվածքը, որը մեղադրանքներ հնչեցրեց Սաֆարյանի հասցեին: «Անկեղծ ասած, երբ գնում էի հաղորդման, բացարձակապես տեղյակ չէի: Բանավեճերի այս շրջանում չես էլ կարող պարտադրել որևէ քաղաքական ուժի, որ խելոք, բանիմաց ներկայացուցիչ ուղարկեն բանավեճի, քանի որ քաղաքական ուժն է որոշում՝ ում ուղարկել: Ֆորմատն ինձ համար միանգամայն նորություն էր և իհարկե հաղորդման ընթացքում հասկացա, թե ինչու է այդ սադրանքը կազմակերպվել և թե ՀԱԿ-ից կոնկրետ ո՞վ է այն կազմակերպել»,- ասաց նա: Սաֆարյանի կարծիքով՝ ՀԱԿ-ը թիվ 1 ընտրատարածքում որպես գլխավոր մրցակից տեսնում է ոչ թե Հանրապետական կուսակցությանը, այլև իրեն, ինչը համարում է ոչ պատահական: «2012թ-ին ՀԱԿ-ն իրեն հռչակելով ընդդիմադիր, ոչ պակաս չափով է իմ դեմ պայքարել թիվ 1 ընտրատարածքում, որքան Ռուբեն Հայրապետյանը: Երբ ՀԱԿ-ը տարբեր ընտրատարածքներում համագործակցում էր ԲՀԿ-ի հետ, օգնում էին իրար, անգամ այդ պայմաններում, թիվ 1 ընտրատարածքում բոլորն իմ դեմ էին աշխատում, ես ստացա 10.000 քվե: Մարդիկ ակնհայտորեն վախեցած են, հետևում են, տեսնում , որ ՀԱԿ-ի շտաբի բազում առանցքային դեմքեր այսօր իմ շտաբում են, գիտեն, որ այդ մարդիկ ինձ պատմել են, թե ՀԱԿ-ն ինչեր է արել 2012թ.-ին իմ դեմ: Չեմ խառնի ՀԱԿ-ի թեկնածու Գայանե Առուստամյանի անունը, բայց հատկապես այն մարդիկ, ովքեր ուղղակի իմ դեմ պայքարում են, նրանք այսօր ՀԱԿ-ի ցուցակում են, թիվ 1 ընտրատարածքում և նրանցից մեկը բազում կուսակցություններ փոխած Զոյա Թադևոսյանն է: Նա այս օրերին զայրացած է և իր դստեր պատմությունների՝ ջրի երես դուրս գալով, երբ պարզվեց, որ փորձել է իր աղջկան դասավորել Եվրասիական տնտեսական միության աշխատակազմում, նրա աղջկան ժողինստիտում տվել են ամբիոնի վարիչ»: Սաֆարյանը նշում է՝ Նարեկ Գալստյանին որպես գործիք է օգտագործել սեփական կուսակցությունը. «Ազնիվ բան չարեցին երիտասարդի հետ: Ես ափսոսում եմ նրան, որ վերջին պահին Վլադիմիր Կարապետյանը, համարձակվում եմ ասել,  որ Զոյա Թադևոսյանը սեփական կուսակցությունն ինքնաոչնչացնելով, անակնկալ կերպով ուղարկեցին այդ երիտասարդին: Քանի որ Զոյա Թադևոսյանի դստեր մասին հրապարակումները տեղ էին գտել Հրապարակ թերթում, որի խմբագիրը Ալեն Սիմոնյանի զոքանչն է, որոշեցին ուղղակի պահն օգտագործել մեզ հարվածելու համար, բայց իրենք ոչնչացրին իրենց, սեփական քաղաքական ուժին: Ցավում եմ, որ իրեն ընդդիմադիր ներկայացրած ուժն իր ծրագրերը ներկայացնելու փոխարեն իր ընդդիմադիր մրցակիցներին է մրոտում: Եթե ՀԱԿ-ում կան արժանապատիվ մարդիկ, իսկ ես ուզում եմ հավատալ, որ կան և որոշներին էլ ճանաչում եմ, ուզում եմ՝ հասկանան, որ իրենց կուսակցությունում որոշ մարդիկ զբաղված են երիտասարդ սերնդին փչացնելով, որպես գործիք օգտագործելով: Երիտսարդին ուղարկել են, առաջադրանք տվել՝ ամեն կերպով վարկաբեկել մրցակցին»: Անդրադառնալով իր՝ ՀՀՇի-ից հեռանալուն, Սաֆայանը նշեց. «Այնքան անազնիվ են գտնվում, որ ով, ով, բայց Վլադիմիր Կարապետյանը և Զոյա Թադևոսյանը հրաշալի գիտեն, թե ինչու ենք դուրս եկել ՀՀՇ-ից, որ ճանապարհով է ՀՀՇ-ն գնացել, որ մենք չէինք կարող դառնալ հող հանձնող, Եռաբլուրը ոտնակոխ անել չէինք կարող: Այս կտրվածքով գալ, պղտորել և երտասարդին էլ դարձնել սեփական անազնիվ խաղում գործիք, սա դուրս է բարոյականության և քաղաքականության՝ իմ պատկերացրած բոլոր սահմաներից»:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանի պատասխանը՝ Փաշինյանի գոռոցներին (video) «Նիկոլն իրեն մեջտեղից ճղում է, որ․․․»․ Արման Աբովյան (video) «Փաշինյանի վախեցած արձագանքը՝ Պուտինի կոշտ պահանջին» (video) «Հայաստանը մի՛ խոշոր եղջերավոր անասունի խնդիր ունի լուծելու ու գիտե՞ք ով է». Էլեանոր Մանանդյան (video) «Գնա՛, գլխիդ դրած օլիգարխներին նայիր, Սամվել Կարապետյանը պատասխանը տվեց» (video) Փաշինյանին ուղիղ հարց եմ տալիս․ «Ես ու Աննան ռազմական հանցագործնե՞ր ենք»․ Արսինե Մինասյան Լեզվակռիվ Փաշինյանի ու արցախցու միջև․ «Դու ով ես, որ ինձ ընդհատես, Ղարաբաղը հանձնել ես․․․» (video) «Ինչպես են Նիկոլին այսօր դուրս վռնդել թաղամասերից» (video) ՇՏԱՊ․ Նոր գաղտնալսում․ ի՞նչ է բացահայտել Սամվել Կարապետյանի թիմակիցը (video) Առաջին հերթին կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաստան. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Արտառոց դեպք՝ Երևանում․ 24-ամյա աղջիկը փորձել է իրեն ցած նետել բարձրահարկ շենքի տանիքից «Հենց հիմա ուրախացնեմ Նիկոլի թայֆին»․ Դավիթ Սահակյանցի դիպուկ խոսքը (video) Պենտագոնը պայմանագրեր է կնքել մատչելի թևավոր հրթիռների մշակման և արտադրության համար Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Կքննարկվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը Եթե մարդ էլ չե՛ք, գոնե սրիկա մի՛ եղեք․ գերիներից տեսնու՞մ եք՝ ինչ լուրեր են գալիս․ Թովմասյան (video) ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW Ռուսաստանը Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում Հովհաննես Սարգսյանը նշանակվել է ՄԵՐԺԵԼ ԵՆ․ Նիկոլն ու շքախումբը 16-րդ թաղամասում կիսատ են թողել շրջայցն ու հեռացել․ նոր մանրամասներ (video) Ռոբերտ Քոչարյանի օրոք տարածաշրջանում հզոր պետություն էինք, իր նման բանակցող չկա․ քաղաքացիների կարծիքը (video) Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է վարչության պետ Սարգսյանը 10 ամիս գտնվում է անազատության մեջ, շատ «պատահաբար» կալանքի ժամկետը լրանում է հունիսի 8-ին (video) ՈՒՂԻՂ. Իր բառով ասած՝ Նիկոլի «վնգունը դուրս է գալիս». Հրանտ Միքայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am