Հաստատվեց. պլանավորված է մարտի 23-ին
Սիրիայի կառավարությունը եւ տեղի ապստամբական խմբավորումների պատվիրակությունները հաստատել են իրենց մասնակցությունը խաղաղ բանակցություններին: ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցությունների նոր փուլի սկիզբը Ժնեւում պլանավորված է մարտի 23-ին: Ինչպես սպասվում է, բանակցությունները կշարունակվեն մինչեւ ապրիլի 1-ը: Համաշխարհային կազմակերպության մամուլի քարտուղար Ալեսանդրա Վելուչին հայտնել է, որ, հրավիրված բոլոր կողմերը, որոնք մասնակցել են բանակցությունների՝ փետրվարին կայացած նախորդ փուլին, հաստատել են իրենց մասնակցությունը: Այս մասին գրում է՝ Ինչպես նշում է BBC-ն՝ նշելով, որ բանակցությունների նախապատրաստումն ընթանում է Դամասկոսի արեւելյան շրջաններում տեղի ունեցող մարտերի ֆոնին:
