Նոր մանրամասներ. Нива-ի 22-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ մարտի 20-ին, հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի Անդրֆեդերացիայի փողոցի 209 տան բնակիչ, 22-ամյա Գևորգ Ապիյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 18-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ այդ օրը նա միայնակ չի եղել, ավտոմեքենայում եղել է մեկ այլ ուղևոր, ով նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 50 ՏՕ 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշին և հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Աբովյանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գեորգի Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էին մեծ թվով քննիչներ՝ ՀԿԳ ավագ քննիչ Տիգրան Միրզոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդի ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանի պատասխանը՝ Փաշինյանի գոռոցներին (video) «Նիկոլն իրեն մեջտեղից ճղում է, որ․․․»․ Արման Աբովյան (video) «Փաշինյանի վախեցած արձագանքը՝ Պուտինի կոշտ պահանջին» (video) «Հայաստանը մի՛ խոշոր եղջերավոր անասունի խնդիր ունի լուծելու ու գիտե՞ք ով է». Էլեանոր Մանանդյան (video) «Գնա՛, գլխիդ դրած օլիգարխներին նայիր, Սամվել Կարապետյանը պատասխանը տվեց» (video) Փաշինյանին ուղիղ հարց եմ տալիս․ «Ես ու Աննան ռազմական հանցագործնե՞ր ենք»․ Արսինե Մինասյան Լեզվակռիվ Փաշինյանի ու արցախցու միջև․ «Դու ով ես, որ ինձ ընդհատես, Ղարաբաղը հանձնել ես․․․» (video) «Ինչպես են Նիկոլին այսօր դուրս վռնդել թաղամասերից» (video) ՇՏԱՊ․ Նոր գաղտնալսում․ ի՞նչ է բացահայտել Սամվել Կարապետյանի թիմակիցը (video) Առաջին հերթին կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաստան. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Արտառոց դեպք՝ Երևանում․ 24-ամյա աղջիկը փորձել է իրեն ցած նետել բարձրահարկ շենքի տանիքից «Հենց հիմա ուրախացնեմ Նիկոլի թայֆին»․ Դավիթ Սահակյանցի դիպուկ խոսքը (video) Պենտագոնը պայմանագրեր է կնքել մատչելի թևավոր հրթիռների մշակման և արտադրության համար Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Կքննարկվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը Եթե մարդ էլ չե՛ք, գոնե սրիկա մի՛ եղեք․ գերիներից տեսնու՞մ եք՝ ինչ լուրեր են գալիս․ Թովմասյան (video) ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW Ռուսաստանը Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում Հովհաննես Սարգսյանը նշանակվել է ՄԵՐԺԵԼ ԵՆ․ Նիկոլն ու շքախումբը 16-րդ թաղամասում կիսատ են թողել շրջայցն ու հեռացել․ նոր մանրամասներ (video) Ռոբերտ Քոչարյանի օրոք տարածաշրջանում հզոր պետություն էինք, իր նման բանակցող չկա․ քաղաքացիների կարծիքը (video) Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է վարչության պետ Սարգսյանը 10 ամիս գտնվում է անազատության մեջ, շատ «պատահաբար» կալանքի ժամկետը լրանում է հունիսի 8-ին (video) ՈՒՂԻՂ. Իր բառով ասած՝ Նիկոլի «վնգունը դուրս է գալիս». Հրանտ Միքայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am