Հոսնի Մուբարաքն ազատ է արձակվել
Gazeta.ru-ն փոխանցում է ,որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դուրս է գրվել Կահիրեի զինվորական հոսպիտալից և վերադարձել Հելիպոլիս թաղամասում գտնվող իր տուն, հայտնում է Youm7 պարբերականը՝ հղում անելով Մուբարաքի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին:
Նրա որդին՝ Հումալ Մուբարաքը, և կինը՝ Սյուզան Սաբեթը, ուղեկցել են նրան հատուկ ավտոմեքենայով:
