Վրաստանում փոթորիկը տների տանիքներ է վնասել
«Интерфакс»-ը հայտնում է,որ քամու պոռթկումները, որոնք վերաճում են փոթորկի, արդեն երկրորդ օրն է՝ չեն դադարում Վրաստանում: Օդերևութաբանների տեղեկատվության համաձայն, երկուշաբթի երեկոյան Թբիլիսիի միջազգային օդանավակայանի շրջանում քամու պոռթկումները հասել են վայրկյանում 32 մետրի, ինչը որակավորվում է որպես փոթորիկ: Դրա պատճառով չեղյալ են հայտարարվել մի քանի ավիաչվերթ: Թբիլիսիում և Ռուսթավում քամին մի քանի տասնյակ տների տանիքներ է պոկել, տապալվել են ծառեր, վնասվել ավտոմեքենաներ: Միայն Թբիլիսիում անցած օրվա ընթացքում Փրկարար ծառայությունում գրանցվել Է բնակիչների մոտ 500 կանչ, հիմնականում տանիքների վնասվելու պատճառով:
