Բաքվում ՌԴ դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Լապշինի հետ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները հերթական հանդիպումն են անցկացրել բանտարկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է դեսպանության լրատվական կցորդ Դենիս Ապաշկինը: Ըստ Ապաշկինի` դեսպանատունը մշտապես կապ է պահպանում բլոգերի փաստաբանի հետ: Հաղորդվում է, որ Լապշինը դժգոհություններ չուն`ի պահման պայմանների հետ կապված, առողջական վիճակը բավարար է: Հետաքննությունը շարունակվում է:
