«Ռազմավարական համբերությունը» սպառվել է
Հյուսիսկորեական միջուկային արձակումների հարցով ԱՄՆ-ի «ռազմավարական համբերությունը» սպառվել է։ Ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սպայսերը՝ փոխանցում է RIA Novosti-ն։ «Պետքարտուղարը հստակ ազդանշան է ուղղել Հյուսիսային Կորեային առ այն, որ ռազմավարական համբերության քաղաքականությունն ավարտված է»,-ասել է նա լրագրողներին ճեպազրույցի ժամանակ։ Ռեքս Թիլերսոնն ասիական շրջագայության ժամանակ հայտարարել էր, որ Վաշիգտոնը չի բացառում ռազմական ընդհարումը Փխենյանի հետ, եթե Հյուսիսային Կորեան շարունակի սպառնալ Հարավային Կորեային և այնտեղ տեղակայված ամերիկյան ուժերին։
