Էրդողանը երկիրը վերածում է բանտի. Էրդողանին պետք է ցույց տալ սահմանները (RNZ)
Գերմանական հեղինակավոր Rhein-Neckar-Zeitung (RNZ) պարբերականը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին դատապարտող հոդված է հրապարակել: «Էրդողանին պետք է ցույց տալ սահմանները: Նա նացիստ չէ, ոչ էլ ֆաշիստ է: Անգամ բռնապետ էլ չէ: Այս պահին նա մի քաղաքական գործիչ է, ով չգիտի էթիկայի կանոնները, չի կարողանում զսպել զայրույթը, մյուսների հետ վարվում է իր անձնական հաշիվներով: Մեկն է, ով ընդհանրապես խիղճ չունի և երկիրը կամաց-կամաց վերածում է բանտի»,- գրել է պարբերականը:
