Դաշնակցի ու նրա բարեկամների արանքում

Պաշտոնական Բաքվին, ինչպես հայտնի է, փոքր առիթ է պետք, որպեսզի հիշեցնի իր մասին՝ Հայաստանի հետ կապված ցանկացած առիթով: Հերթական առիթը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեման է հանդիսացել։ Մեկնաբանելով թուրք-հայկական սահմանի բացման հարցը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը մասնավորապես հայտնել է, որ «Թուրքիան աջակցում է հայ- ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հիման վրա, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի ու ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևերի համաձայն։ Եղբայրական Թուրքիայի այդ արդարացի դիրքորոշումը բարձր է գնահատվում ադրբեջանական կառավարության ու ժողովրդի կողմից»։ Հետո Գաջիևը խոսել է Հայոց ցեղասպանության մասին, այն անվանելով հորինված ու մեղադրել Հայաստանին «հարևան պետությունների հանդեպ պահանջների» մեջ։ Պաշտոնական Բաքվի համար, թերևս, արտահայտման նոր առիթը Լավրովի` վերջերս արած հայտարարությունն էր, որն ամենայն հավանականությամբ ոչ այնքան  անհանգստացրել է Ադրբեջանին, որքան հերթական անգամ «դիրքորոշում ճշգրտելուն» է ուղղված: Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններին, օրեր առաջ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Regional Post — Caucasus պարբերականին տված հարցազրույցում: «Բնականաբար, մենք միայն կողջունեինք, որ Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բացվի մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժման համար: Դա, անկասկած, օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար»,- ընդգծել է Լավրովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է ակտիվ աջակցություն ցուցաբերել, երբ կողմերը որոշեն նստել բանակցությունների սեղանի շուրջ: Լավրովը նաև նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման գործընթացն այժմ դադարեցված է: «Վստահ եմ, որ Հայաստանը և Թուրքիան ի վիճակի են կարգավորել առկա խնդիրները: Միևնույն ժամանակ շատ բան է կախված հենց իրենցից»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ապասառեցման գործում գործընթացի ակտիվ փուլում՝ 2007-2009 թվականներին՝ մատնանշելով 2009թ․ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները։ Ռուսաստանն այսպիսով, կարող ենք արձանագրել, որ թե՛ Ղարաբաղյան խնդրում, թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ակնհայտ ցույց է տալիս, որ Հայաստանի փոխարեն որոշումներ կայացնող է: Ռուսաստանը պատրաստ է, որպես միջնորդ, ջանքեր ներդնել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար, մի քանի օր առաջ էլ վստահեցրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Հայաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ընթացքում. «Ռուսաստանը պատրաստ է, որպես միջնորդ, առավելագույն ջանքեր ներդնել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար»: Ռուսական ազդեցությունն, իհարկե, ԼՂ կարգավորման, կամ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման էական է: Սակայն, բանն այն է, որ Ռուսաստանի համար, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններն են կարևոր: Ավելին, այդ հարաբերությունները շատ ժամանակ այնքան ջերմ են, որ հաճախ անհանգստացնում են, թե արդյոք չեն վնասի Հայաստանի շահերին: Եթե սրան էլ գումարենք Թուրքիայի ձգտումները` Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններից բացի նաև եռակողմ` Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափը կյանքի կոչել, կարելի է հասկանալ, որ այս երեք երկրների միջև հնարավոր բանակցությունները կարող են անդրադառնալ թե՛ ղարաբաղյան խնդրի, թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վրա: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն օրերս հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աշխատանքը Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան և Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան եռակողմ ձևաչափերի ստեղծման ուղղությամբ: «Այսօրվա դրությամբ մենք ունենք Թուրքիա-Ադրբեջան-Իրան, Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ ձևաչափեր, նաև աշխատում ենք Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան և Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան եռակողմ ձևաչափերի ստեղծման ուղղությամբ։ Կան նաև եռակողմ ձևաչափեր Պակիստանի և Աֆղանստանի հարաբերություններում առկա լարվածությունը թոթափելու համար», - մանրամասնել է Չավուշօղլուն: Նշենք, որ Թուրքիա-Ադրբեջան- Ռուսաստան եռակողմ ձևաչափի մասին խոսել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ռուսաստան կատարած այցի ժամանակ: Ու թեև երկու կողմերն էլ բավականին դրական են վերաբերել նշված գաղափարին, այնուամենայնիվ Պուտինը այդ թեմայով որևէ հայտարարություն չարեց: Թամար Բագրատունի

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am