Նախընտրական հերթական զինված միջադեպը. ովքեր են թիրախում այս անգամ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կիրակի գիշերը հերթական նախընտրական զինված միջադեպն է գրանցվել: Այս անգամ թիրախում եղել են Արագածոտնի մարզում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից Լյովա Խաչատրյանի կողմնակիցները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դանակահարվածներից մեկը Լյովա Խաչատրյանի սանիկն է՝ 32-ամյա Արամ Ասատրյանը, որը Ապարանի տարածաշրջանի Քուչակ գյուղում Խաչատրյանի նախընտրական շտաբի պետն է: Արամ Ասատրյանին ծանր վիճակում տեղափոխել են Երեւան, հիվանդանոցում 2 անգամ վիրահատել են` փայծաղն ու երիկամը: Դանակահարվել է նաեւ Խաչատրյանի կողմնակիցներից 24-ամյա Մանուկ Հովսեփյանը. նրա վիճակը համեմատաբար լավ է, եւ գտնվում է Ապարանի հիվանդանոցում: ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից պատգամավոր Արագած Ախոյանը իրենց մարզում կատարվածի մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Միջադեպը եղել է «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից Լյովա Խաչատրյանի շտաբի անդամի եւ Սեդրակ Առուստամյանի (նույն մարզում ռեյտինգային կարգով առաջադրվել է Ս. Առուստամյանի դուստրը՝ Նորա Առուստամյանը) շտաբի անդամի միջեւ. պատճառը ռեյտինգային խնդիրներն են, ինչ-որ հեռախոսով չեն հասկացել, իրար հետո հանդիպել են»,- ասաց պատգամավոր Ախոյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ հայր ու որդի են եղել բարիկադի տարբեր կողմերում. հայրը Խաչատրյանի կողմնակիցն է, իսկ որդին` Առուստամյանի: Վիճաբանությունը եղել է Շենահան եւ Հարթավան գյուղերի խաչմերուկում՝ բենզալցակայանի մոտ, որտեղ եւ Լ. Խաչատրյանի կողմնակիցներին դանակահարել են: Ընդ որում, Խաչատրյանի շտաբի անդամները եղել են երեք հոգով, մյուս կողմը՝ մոտ տասը հոգով: Հատկանշական է այն փաստը, որ այս միջադեպի մասին ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ նախընտրական շտաբները որեւէ տեղեկություն չէին տարածել, եւ եթե չլիներ լրատվամիջոցներով ինֆորմացիոն արտահոսքը, միգուցե կատարվածը ծածկադմփոց արվեր: Չնայած, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով, իրավապահներին հրահանգված է ամեն կերպ «փակել» միջադեպը՝ առանց քաղաքական աստառ տալու»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի Արաղչին մեղադրել է ԱՄԷ-ին Իրանի դեմ ռազմական գործողությանը աջակցելու մեջ Կապանի իրեք մանեթանոց լացը՝ «Ես էլ եմ լացում, գիտեք՝ մենակ դո՞ւք եք լացում» Դպրոցի տնօրենը մասնակցում է ՔՊ քարոզարշավին Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք Տոկաևը և Էրդողանը ստորագրել են Հավերժական բարեկամության և ընդլայնված ռшզմավարական գործընկերության մասին հռչակագիր Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով Պուտինի այցը Չինաստան տեղի կունենա ամենամոտ ժամանակներս. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Ակցիզային դրոշմապիտակներ. ինչ է թաքցնում ՊԵԿ-ը․ Հետք Սևանում տաքսու վարորդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 24-ամյա աղջկա նկատմամբ Հինգերորդ երեխայի համար ընտանիքը կստանա անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան» Գագիկ Ծառուկյանի պատասխանը՝ Փաշինյանի գոռոցներին (video) «Նիկոլն իրեն մեջտեղից ճղում է, որ․․․»․ Արման Աբովյան (video) «Փաշինյանի վախեցած արձագանքը՝ Պուտինի կոշտ պահանջին» (video) «Հայաստանը մի՛ խոշոր եղջերավոր անասունի խնդիր ունի լուծելու ու գիտե՞ք ով է». Էլեանոր Մանանդյան (video) «Գնա՛, գլխիդ դրած օլիգարխներին նայիր, Սամվել Կարապետյանը պատասխանը տվեց» (video) Փաշինյանին ուղիղ հարց եմ տալիս․ «Ես ու Աննան ռազմական հանցագործնե՞ր ենք»․ Արսինե Մինասյան Լեզվակռիվ Փաշինյանի ու արցախցու միջև․ «Դու ով ես, որ ինձ ընդհատես, Ղարաբաղը հանձնել ես․․․» (video) «Ինչպես են Նիկոլին այսօր դուրս վռնդել թաղամասերից» (video) ՇՏԱՊ․ Նոր գաղտնալսում․ ի՞նչ է բացահայտել Սամվել Կարապետյանի թիմակիցը (video) Առաջին հերթին կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաստան. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am