Հրապարակ օրաթերթը գրում է. ԱԺ-ն փաստացի պարապուրդի է մատնվելու 2,5 ամիս՝ քվորումի պատճառով նիստեր չեն կայանա։ Աշխատավարձերը պահվելո՞ւ են՝ հարցրինք ԱԺ պատասխանատուին։ «Եթե պատգամավորը նիստի ժամանակ գրանցվել է, անկախ նրանից՝ նիստը տեղի է ունեցել, թե ոչ, պետք է վճարվի, ով չի մասնակցել, բայց բերել է համապատասխան փաստաթուղթ, նույնպես պետք է վճարվի, մյուսները՝ ոչ»: Ի՞նչ եք անելու չեկածների փողերը, երկուսուկես ամսվա գումարը քիչ փող չէ` մարտ, ապրիլ, մայիս: «Դա շատ հիպոթետիկ հաշվարկ է»: Ի՞նչ եք անելու այդ «հիպոթետիկ» գումարները: «Ուղղելու ենք նոր պառլամենտի աշխատավարձի ֆոնդին, այս պահին հաշվարկ է արված 101 պատգամավորի թվով եւ 6 ամիս կտրվածքով։ Վերահաշվարկ կարվի, կտեղաբաշխվի»: Փաստորեն, էդտեղ էլ եք շահում-խնայում: «Փաստորեն, բայց մի «շտապեք», հնարավոր է բոնուսներով պատգամավորների թիվը մեծանա, էլ չեմ ասում` երկրորդ փուլ լինի»:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը