Սկանդալային դեպք. Էրդողանի հետ հանդիպմանը ներկաների մի մասը ցուցադրաբար հեռացել է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը տարբեր ոլորտների վարորդների հետ սկանդալային դեպք է տեղի ունեցել։ Հանդիպմանը մասնակցող մի շարք վարորդներ հետաքրքրվել են 2 տարի առաջ իրենց խոստացած արտոնությունների մասին, ինչը կատաղեցրել է Էրդողանին։ Սակայն նա ասել է, թե ինքը վարորդներին նման բան չի խոստացել, ինչից հետո վարորդների մի մասը ցուցադրաբար լքել է դահլիճը։
