Թուրքիա անցած երեխաներից 250.000-ն անհայտ կորած են համարվում
BBC-ի թուրքական ծառայությունը հետազոտություն է անցկացրել և փաստում է, որ Թուրքիայում գտնվող շուրջ 3 մլն սիրիացի փախստականների 53 տոկոսը երեխաներ են: Իզմիրի փաստաբանների գրասենյակը տեղեկացնում է, որ Թուրքիա անցած սիրիացի անչափահասներից շուրջ 250.000-ն անհայտ կորած են համարվում:
Մասնագետներ ահազանգել են, որ Թուրքիայում գտնվող ու իրենց ընտանիքներին կորցրած բազմաթիվ սիրիացի մանուկների խնամակալության հարցը պատճաշ կերպով չի համակարգվում:
