Սերժ Սարգսյանն ունի լծակներ Ծառուկյանին կրկին արգելելու քաղաքականությամբ զբաղվել. Նիկոլ Փաշինյան

«2015-ին Սերժ Սարգսյանն ուներ լծակներ Գագիկ Ծառուկյանին արգելելու զբաղվել քաղաքականությամբ, ինչո՞ւ 2016-ի վերջին կամ 2017-ին նա չունի այդ լծակները, որ արգելի Ծառուկյանին զբաղվել քաղաքականությամբ», - Facebook-ում ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին՝ ասաց ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ համար Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝  Սերժ Սարգսյանի լծակները ոչնչով չեն նվազել, քաղաքական որոշ հանգամանքների բերումով  անգամ ավելացել են: «Հետևաբար, ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այս անգամ չի գործադրել այդ լծակները: Կարծում եմ՝ կարող է լինել տպավորություն, որ դա արվել է, որպեսզի «Ծառուկյան» դաշինքը հնարավորինս շատ ընդդիմադիր ձայներ տանի դեպի իրեն: Ինչո՞ւ  Սերժ Սարգսյանին դա կարող է ձեռնտու լինել: Նշանակում է, նա համոզված է, որ ունի բավարար լծակներ կրկին, անհրաժեշտության դեպքում, Գագիկ Ծառուկյանին արգելելու քաղաքականությամբ զբաղվել», - ասաց նա: Ն. Փաշինյանն ընդգծեց՝ շատ մեծ է հավանականությունը, որ «Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կձևավորի Ազգային ժողովում։ «Բայց եթե հանկարծ դա տեղի չունենա, Սերժ Սարգսյանն ունի երկու տարբերակ՝ կամ «Ծառուկյան» դաշինքը մտնում է կոալիցիա, կամ եթե չի մտնում, ուրեմն կան լծակներ 2015-ի գործողությունների մի մասն անել: Իմ կանխատեսումն այն է, որ Սերժ Սարգսյանը 2008-ի կոալիցիայի ուժերին կամ այդ ուժերի մի մասին, կամ այդ ուժերի ներսում որոշակի ֆրակցիաներ պահում է որպես ռեզերվ, ի վերջո, 2017-ի արդյունքում խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մեծամասնությունը կամ ՀՀԿ-ի  կառավարությունն ապահովելու համար: Իհարկե, որոշակի լծակներ կստանան նաև այդ ուժերը, բայց դրանից էությունը չի փոխվում», - ասաց Ն. Փաշինյանը։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք Տոկաևը և Էրդողանը ստորագրել են Հավերժական բարեկամության և ընդլայնված ռшզմավարական գործընկերության մասին հռչակագիր Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով Պուտինի այցը Չինաստան տեղի կունենա ամենամոտ ժամանակներս. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Ակցիզային դրոշմապիտակներ. ինչ է թաքցնում ՊԵԿ-ը․ Հետք Սևանում տաքսու վարորդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 24-ամյա աղջկա նկատմամբ Հինգերորդ երեխայի համար ընտանիքը կստանա անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան» Գագիկ Ծառուկյանի պատասխանը՝ Փաշինյանի գոռոցներին (video) «Նիկոլն իրեն մեջտեղից ճղում է, որ․․․»․ Արման Աբովյան (video) «Փաշինյանի վախեցած արձագանքը՝ Պուտինի կոշտ պահանջին» (video) «Հայաստանը մի՛ խոշոր եղջերավոր անասունի խնդիր ունի լուծելու ու գիտե՞ք ով է». Էլեանոր Մանանդյան (video) «Գնա՛, գլխիդ դրած օլիգարխներին նայիր, Սամվել Կարապետյանը պատասխանը տվեց» (video) Փաշինյանին ուղիղ հարց եմ տալիս․ «Ես ու Աննան ռազմական հանցագործնե՞ր ենք»․ Արսինե Մինասյան Լեզվակռիվ Փաշինյանի ու արցախցու միջև․ «Դու ով ես, որ ինձ ընդհատես, Ղարաբաղը հանձնել ես․․․» (video) «Ինչպես են Նիկոլին այսօր դուրս վռնդել թաղամասերից» (video) ՇՏԱՊ․ Նոր գաղտնալսում․ ի՞նչ է բացահայտել Սամվել Կարապետյանի թիմակիցը (video) Առաջին հերթին կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաստան. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Արտառոց դեպք՝ Երևանում․ 24-ամյա աղջիկը փորձել է իրեն ցած նետել բարձրահարկ շենքի տանիքից «Հենց հիմա ուրախացնեմ Նիկոլի թայֆին»․ Դավիթ Սահակյանցի դիպուկ խոսքը (video) Պենտագոնը պայմանագրեր է կնքել մատչելի թևավոր հրթիռների մշակման և արտադրության համար Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Կքննարկվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը Եթե մարդ էլ չե՛ք, գոնե սրիկա մի՛ եղեք․ գերիներից տեսնու՞մ եք՝ ինչ լուրեր են գալիս․ Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am