Արթուր Սարգսյանի մահվան պատասխանատուն ՀՀ քաղաքական և դատական մարմիններն են․ Սփյուռքի կոչը

Սփյուռքն անդրադարձել է Արթուր Սարգսյանի մահվան դեպքին՝ մեղադրելով իշխանություններին․ «Այսպիսով, «հաց բերողը» մահացել է այս հինգշաբթի, մարտի 16-ին Երևանի ժամանակով 15-ին: Այս մարդը, վտանգելով իր կյանքը, 2016թ. հուլիսի 26-ին սնունդ էր հասցրել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, ովքեր հարձակվել և հուլիսի 17-ից 31-ը գրավել էին Երևանի կենտրոնում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը: Արթուր Սարգսյանը որոշել էր մնալ խմբի անդամների հետ մինչև նրանց՝ հուլիսի 31-ի հանձնվելը: Հենց այդ օրը ձերբակալվելով՝ նրան ևս մեղադրանք առաջադրվեց զինված խմբին օժանդակելու համար: Սակայն իր փաստաբանների՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին միջնորդություն ներկայացնելուց հետո, նա ազատ էր արձակվել 2016թ. դեկտեմբերի 30-ին: Դատարանը որոշում էր կայացրել անհապաղ ազատ արձակել Արթուր Սարգսյանին, քանի որ նրա կյանքին վտանգ էր սպառնում: Սակայն 2017թ. փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանին կրկին ձերբակալեցին երկու ամսով քննչական բաժին ներկայանալուց խուսափելու պատճառաբանությամբ: Կալանավորման օրվանից սկսած՝ նա հայտարարեց հացադուլ մինչև իր ազատ արձակվելը՝ մարտի 6-ը: Խորհրդարանի քաղաքական բոլոր կուսակցությունների (բացառությամբ Խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության) համախմբման, ինչպես նաև պատգամավորների պատվիրակության կողմից գրավի վճարման արդյունքում է, որ նրան ազատ արձակեցին: Այս մահը վիճարկելի գործադիր մարմնի կամայական գործողության ողբերգական հետևանքն է, մի իշխանության, որը շարունակում է ղեկավարել երկիրը՝ արհամարհելով իր քաղաքացիների կարծիքը, իրավունքներն ու ազատությունները, ժողովրդին օրեցօր դարձնելով ավելի աղքատ և անկարող արտահայտելու իր քաղաքական տեսակետները միջազգային հարթակում: «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունները թեկուզ եւ հայաստանյան գործող օրենսդրությամբ ոչ համահունչ, սակայն դրանք հայ ժողովրդի, մասնավորապես 1990-ական թվականների Ղարաբաղի պատերազմի մասնակիցների հուսահատության պոռթկումն էր: Նրանք ցանկանում էին, որ իրենց ձայնը լսելի լինի բանակցությունների արդյունքում: Ժողովուրդը մեծ համակրանք տածեց այդ մարդկանց հանդեպ: Արթուրն էլ որոշեց իր համակրանքն արտահայտել խիզախության այդ քայլով: Մարդասիրական այդ քայլի հետևանքով Արթուրը ժողովրդի համար դարձավ խորհրդանիշ: Հայաստանի Հանրապետության քաղաքական և դատական մարմիններն են նրա մահվան անմիջական պատասխանատուն: Ղարաբաղի պատերազմի մասնակցի առողջական ծանր վիճակը պետք է նրանց ստիպեր նախքան նրան կալանավորելը ձեռնարկել անհրաժեշտ նախազգուշական միջոցներ: Բայց նրանք խախտեցին այս պահանջները: Գլխավոր դատախազը և Արդարադատության նախարարը պետք է հրաժարական տան: Վտանգի տակ է ոչ միայն «Սասնա ծռեր» խմբավորման որոշ անդամների, այլև մոտ 30 քաղբանտարկյալների առողջությունը, որոնք անհիմն ենթարկվել են երկարաժամկետ կալանավորման: Արդյո՞ք համակարգը կշարունակի բանտ գցել բոլոր այն մարդկանց, ովքեր կհամարձակվեն իրենց ձայնը բարձրացնել այդ կազմակերպված ինքնասպանությանը վերջ տալու համար: Սփյուռքի ներկայացուցչական ինքնակոչ կազմակերպություններն էլ Արթուրի մահվան ոչ անմիջական պատասխանատուն են, և պատճառն իրենց լռությունն է: Միակ պայքարը, որ պետք է մղվի, հետևյալն է՝ պաշտպանել և պահպանել հայ ազգի ամենաարժեքավոր կարողությունը՝ իր ազգային օջախը և իր բնակիչներին: Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու ապագան հնարավոր են միայն այդ պայմանի իրագործման դեպքում: Եթե ինքնահռչակված այդ մարմինները դա չեն հասկանում, ապա պետք է լքեն քաղաքական դաշտը: Հարկ չենք համարում խոսել մեր եկեղեցական բարձր պաշտոնյաների բարոյական և մարդասիրական կողմերի բացակայության մասին: Արթուր Սարգսյանին մահվանից փրկելու համար չլսվեց ո´չ Էջմիածնի, ո´չ Անթիլիասի ձայնը: Այս տխուր և խորը հուզական օրով մենք՝ սույն հաղորդագրության տակ ստորագրողներս, խնդրում ենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և կոչ անում ժողովրդին, որ չվաճառեն իրենց ձայնը գալիք ընտրությունների ժամանակ: Փարիզ, 17 մարտի 2017 Ստորագրողներ՝ Եվրոպայի հայերի համագումար «ԵՀՀ» Հայաստանում քաղբանտարկյալների օգնության կոմիտե Հայկական վերածնունդ, Ֆրանսիա Հայկական վերածնունդ, Բելգիա Շարժում Հարյուրների խումբ Համագործակցություն, Հայաստան Հայասա Ազատ ձայն Հայ Ակադեմիականների Միություն -1860 (Գերմանիա) Nor Zartonk Yevroba (Turkia) Policy Forum Armenia (Myatsal Nahangner) «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոն (Հունաստան)

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք Տոկաևը և Էրդողանը ստորագրել են Հավերժական բարեկամության և ընդլայնված ռшզմավարական գործընկերության մասին հռչակագիր Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով Պուտինի այցը Չինաստան տեղի կունենա ամենամոտ ժամանակներս. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Ակցիզային դրոշմապիտակներ. ինչ է թաքցնում ՊԵԿ-ը․ Հետք Սևանում տաքսու վարորդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 24-ամյա աղջկա նկատմամբ Հինգերորդ երեխայի համար ընտանիքը կստանա անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան» Գագիկ Ծառուկյանի պատասխանը՝ Փաշինյանի գոռոցներին (video) «Նիկոլն իրեն մեջտեղից ճղում է, որ․․․»․ Արման Աբովյան (video) «Փաշինյանի վախեցած արձագանքը՝ Պուտինի կոշտ պահանջին» (video) «Հայաստանը մի՛ խոշոր եղջերավոր անասունի խնդիր ունի լուծելու ու գիտե՞ք ով է». Էլեանոր Մանանդյան (video) «Գնա՛, գլխիդ դրած օլիգարխներին նայիր, Սամվել Կարապետյանը պատասխանը տվեց» (video) Փաշինյանին ուղիղ հարց եմ տալիս․ «Ես ու Աննան ռազմական հանցագործնե՞ր ենք»․ Արսինե Մինասյան Լեզվակռիվ Փաշինյանի ու արցախցու միջև․ «Դու ով ես, որ ինձ ընդհատես, Ղարաբաղը հանձնել ես․․․» (video) «Ինչպես են Նիկոլին այսօր դուրս վռնդել թաղամասերից» (video) ՇՏԱՊ․ Նոր գաղտնալսում․ ի՞նչ է բացահայտել Սամվել Կարապետյանի թիմակիցը (video) Առաջին հերթին կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաստան. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Արտառոց դեպք՝ Երևանում․ 24-ամյա աղջիկը փորձել է իրեն ցած նետել բարձրահարկ շենքի տանիքից «Հենց հիմա ուրախացնեմ Նիկոլի թայֆին»․ Դավիթ Սահակյանցի դիպուկ խոսքը (video) Պենտագոնը պայմանագրեր է կնքել մատչելի թևավոր հրթիռների մշակման և արտադրության համար Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Կքննարկվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը Եթե մարդ էլ չե՛ք, գոնե սրիկա մի՛ եղեք․ գերիներից տեսնու՞մ եք՝ ինչ լուրեր են գալիս․ Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am