Ընտրությունները բոյկոտողները ընդդիմության եւ մասնավորապես «Ելք» դաշինքի պոտենցիալ ընտրողներ են, իսկ ՀՀԿ-ի ընտրողները, որոնք իսկապես իրենց համոզմամբ ընտրելու են ՀՀԿ-ին, ապա նրանք կգնան ընտրության: Այս մասին, Facebook-ում օնլայն ռեժիմով հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընտրությունները բոյկոտելու գաղափարին:
«Ընտրական օրենսդրությամբ» ընտրությունների քվորում հասկացություն չկա: Այսինքն «Ընտրական օրենսգիրքը» չի սահմանում այն նվազագույնը՝ այսքան ընտրողների թիվ, օրինակ, 25 տոկոս կամ 50 տոկոս պետք է ներկայանա, որպեսզի ընտրությունները համարվեն կայացած: Մեր օրենսդրությամբ` ընտրությունները կայացած են համարվում ընտրողների ցանկացած թվաքանակի մասնակցության դեպքում: Նրանք, որոնք պոտենցիալ բոյկոտողներ են, նրանք պոտենցիալ ընդդիմությանը ընտրողներ են: Հետեւաբար, երբ որ մենք ասում ենք բոյկոտել, նշանակում է, որ նրանք, որոնք կարող են քվեարկել ընդդիմության օգտին, «Ելք» դաշինքի օգտին, նրանք թող չգնան ընտրություներին, իսկ ՀՀԿ-ն, մյուսները, ովքեր փողի եւ լծակների են տիրապետում եւ իրենց ընտրողները հիմնականում լծակով գնացող ըտրողներ են, նրանք կգնան եւ ընտրությունները կկատարեն:
Այդ դեպքում ընտրությունների արդյունքում կձեւավորվի 100 տոկոսին մոտ ձգտող ՀՀԿ-ական մեծամասնություն:
Մենք ընդհանրապես դեմ չենք եւ էլի ուզում եմ ասեմ, որ մեր ծրագրերում ամենեւին չի շրջանցվում հրապարակային պրոցեսների եւ թավշյա հեղափոխության սցենարը, բայց մենք պետք է դրա համար լիազորություն ունենանք ժողովրդի անունից խոսելու իշխանությունը, որը ձեւավորվում է ընտրությունների արդյունքում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը