Արցունքաբեր գազ է կիրառվել ընդդեմ ոստիկանական բռնության ցույցի մասնակիցների դեմ/տեսանյութ,տեսաշար/
Parisien-ը հայտնում է,որ Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում բողոքի ակցիայի ժամանակ արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ,բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարների և իրավապահների միջև ընդհարման մի քանի դրվագներ են գրանցվել։ Ի պատասխան իրենց կողմն ուղղված դյուրավառ հեղուկով շշերի տարափի՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։
Երկու ոստիկաններ վիրավորվել են և հոսպիտալացվել։ Ոստիկանության տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել է 7-7.5 հազար մարդ։
Ցույցն ուղղված է եղել ոստիկանական բռնության դեմ։ Ցուցարարների ձեռքին եղել է «Արդարադատություն և արժանապատվություն, դադարեցրե՛ք ոստիկանության անպատժելիությունը» գրությամբ հսկա պաստառ։
Ցուցարարները վանկարկել են՝ «Ոստիկանությունն ամենուր է, իսկ արդարությունը՝ ոչ մի տեղ»։
