Die Welt-ի ձերբակալված թղթակցին Էրդողանն անվանել է «ահաբեկիչների գործակալ»
Reuters գործակալությունը փոխանցում է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Die Welt-ի ձերբակալված թղթակից Դենիզ Յուջելին անվանել է ահաբեկիչների գործակալ՝ հավելելով. «Փառք Աստծո, մենք նրան ձերբակալեցինք»։ Յուջելը կկանգնի անկախ թուրքական դատարանի առջև,ասել է նա: Լրագրողը ձերբակալվել է 2017 թվականի փետրվարին։ Նրան մեղադրում են PKK-ին աջակցելու, ինչպես նաև ծայրահեղականության քարոզման համար։ 43-ամյա լրագրողը հանդիսանում է Գերմանիայի և Թուրքիայի քաղաքացի։
