Անդրիաս Ղուկասյանի ուղերձը Հայաստանի քաղաքացիներին

Հայրենակիցնե՛ր, Արցախի ինքնորոշման հարցում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը երբեք ազնիվ չի եղել հայ ժողովրդի առջեւ։ Մեզանից փորձում են թաքցնել, որ խնդիրն ունի երկու հնարավոր լուծում՝ կամ Արցախը  նախկին ինքնավար մարզի սահմաններով եւ Լաչինի միջանցքով կարող է միանալ Հայաստանին, կամ էլ իր ներկա սահմաններով կարող է ճանաչվել որպես անկախ, ինքնիշխան  պետություն։ Միջազգային իրավունքը մեզ արգելում է պատերազմի արդյունքում ձեռք բերված տարածքները միացնել Հայաստանին, սակայն չի արգելում արցախցիներին` այդ տարածքներում ընդգրկել իրենց ստեղծած ժողովրդական պետության կազմում, նախկին բնակիչներին հավասար իրավունքներ շնորհելու դեպքում: Այս երկու լուծումները հայ ժողովրդի շահերի համար ունեն տարբեր հետեւանքներ։ Հայաստանին  միանալու դեպքում Արցախը կդառնա մարզ, մեր երկրի բնակչությունը կավելանա մոտ 150 հազարով, տարածքը՝ 5 հազար քառակուսի կիլոմետրով, իսկ ներքին համախառն արդյունքը՝ 4-5 տոկոսով։ Այս լուծումն իրականացնելու համար անհրաժեշտ չէ Արցախի մասնակցությունը Ադրբեջանի հետ բանակցություններին, սակայն պարտադիր է արցախցիների համաձայնությունը՝ Ադրբեջանին վերադարձնել պատերազմի ժամանակ ձեռք բերված 7,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, ինչպես նաեւ հօգուտ Հայաստանի հրաժարվել 1991թ․ հռչակված ինքնիշխանությունից։ Այս դեպքում չճանաչված Արցախի Հանրապետությունը դադարեցնելու է իր գոյությունը, իսկ նրա հսկողության տակ գնվող 12,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքը բաժանվելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։ Մինսկի խմբի համանախագահների կողմից հակամարտության խաղաղ կարգավորման համար առաջարկվող հանրաճանաչ «մադրիդյան սկզբունքները» հնարավորություն են տալիս Արցախը Հայաստանին միացնել անցումային շրջանի ընթացքում` օգտվելով միջազգային հանրության անվտանգության երաշխիքներից եւ ստանալով նրա տնտեսական աջակցությունը։ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բավականին ժամանակ եւ բացառիկ հնարավորություններ ունեին համոզել մեր հանրությանը` ընդունել «մադրիդյան սկզբունքները», սակայն նրանք չկարողացան անկեղծ լինել ժողովրդի հետ։ Ապրիլյան պատերազմից հետո, Ադրբեջանի հետ շրջանակային համաձայնագիր կնքելու Հայաստանի պատրաստակամությունը հրահրեց «Սասնա ծռերի» զինված ապստամբությունը, ձևավորեց Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու լայն քաղաքացիական շարժում։ Այսօր, այդ ամենից հետո, «միջազգային կարգավիճակ», «փոխզիջումներ» բառերը մարդկանց կարող են համոզել միայն այն դեպքում, եթե օգտագործվում են խնդիրը պարզաբանելու, այլ ոչ թե կրկին քողարկելու նպատակով։ Իրականում, Արցախի ինքնորոշման հարցում տեսականորեն հնարավոր երկու լուծումներից նախընտրելին միայն մեկն է՝ ճանաչել Արցախի անկախությունը։ Արցախի ժողովրդի կամքը՝ ունենալ ինքնիշխան պետություն, հերթական անգամ վերահաստատվել է 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեի միջոցով։ Ընդ որում, Արցախում հաստատված սահմանադրական նոր կարգը էապես տարբերվում է Հայաստանի Հանրապետությունում հռչակված սահմանադրական կարգից։ Հայաստանը պարտավոր է հարգել Արցախի դիրքորոշումը եւ իր արտաքին քաղաքականությունը վարել դրան համապատասխան։ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը տվյալ դեպքում դառնում է պարտադիր, ընդսմին, Ադրբեջանին զրկելով տարածքային պահանջներ ներկայացնելու հնարավորությունից: Այսպիսի լուծման պարագայում Արցախը կարող է դառնալ Հայաստանի, Իրանի եւ Ադրբեջանի հետ ընդհանուր սահմաններ ունեցող, 12,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, ինքնիշխան պետության։ Կարծում եմ, սա է հայ ժողովրդի միակ ակնկալիքը։ «Ժառանգություն» կուսակցությունը բազմիցս առաջ է քաշել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը, որի քննարկումը խորհրդարանում ամեն անգամ բոյկոտվել  է ՀՀԿ-ի կողմից։ Աջակցելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին` մենք քաղաքական հենարան ենք ստեղծում Արցախի Հանրապետության ճանաչման համար։ Իմ խորին համոզմամբ, մեր քաղաքացիների մեծամասնությունն ուզում է, որ ղարաբաղյան կարգավորումը լուծվի ոչ թե Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարելու, այլ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հասնելու միջոցով։ Անցյալ տարվա ապրիլի 2-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա` կոպիտ ձեւով խախտելով միջազգային իրավունքը, Սերժ Սարգսյանի սահմանադրական պարտականությունն է եղել ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Մենք պետք է ուղղենք նրա կողմից կատարված սխալը եւ սատար կանգնենք Արցախի Հանրապետության ճանաչման գաղափարն առաջ տանող քաղաքական ուժերին։ Դա նաեւ մեր քաղաքացիական պարտքն է Արցախում զոհված զինվորների ընտանիքների առջեւ։ Անդրիաս Ղուկասյան «Նուբարաշեն» ՔԿՀ 9 մարտի, 2017թ․

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Տոկաևը և Էրդողանը ստորագրել են Հավերժական բարեկամության և ընդլայնված ռшզմավարական գործընկերության մասին հռչակագիր Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով Պուտինի այցը Չինաստան տեղի կունենա ամենամոտ ժամանակներս. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Ակցիզային դրոշմապիտակներ. ինչ է թաքցնում ՊԵԿ-ը․ Հետք Սևանում տաքսու վարորդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 24-ամյա աղջկա նկատմամբ Հինգերորդ երեխայի համար ընտանիքը կստանա անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան» Գագիկ Ծառուկյանի պատասխանը՝ Փաշինյանի գոռոցներին (video) «Նիկոլն իրեն մեջտեղից ճղում է, որ․․․»․ Արման Աբովյան (video) «Փաշինյանի վախեցած արձագանքը՝ Պուտինի կոշտ պահանջին» (video) «Հայաստանը մի՛ խոշոր եղջերավոր անասունի խնդիր ունի լուծելու ու գիտե՞ք ով է». Էլեանոր Մանանդյան (video) «Գնա՛, գլխիդ դրած օլիգարխներին նայիր, Սամվել Կարապետյանը պատասխանը տվեց» (video) Փաշինյանին ուղիղ հարց եմ տալիս․ «Ես ու Աննան ռազմական հանցագործնե՞ր ենք»․ Արսինե Մինասյան Լեզվակռիվ Փաշինյանի ու արցախցու միջև․ «Դու ով ես, որ ինձ ընդհատես, Ղարաբաղը հանձնել ես․․․» (video) «Ինչպես են Նիկոլին այսօր դուրս վռնդել թաղամասերից» (video) ՇՏԱՊ․ Նոր գաղտնալսում․ ի՞նչ է բացահայտել Սամվել Կարապետյանի թիմակիցը (video) Առաջին հերթին կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաստան. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Արտառոց դեպք՝ Երևանում․ 24-ամյա աղջիկը փորձել է իրեն ցած նետել բարձրահարկ շենքի տանիքից «Հենց հիմա ուրախացնեմ Նիկոլի թայֆին»․ Դավիթ Սահակյանցի դիպուկ խոսքը (video) Պենտագոնը պայմանագրեր է կնքել մատչելի թևավոր հրթիռների մշակման և արտադրության համար Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Կքննարկվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը Եթե մարդ էլ չե՛ք, գոնե սրիկա մի՛ եղեք․ գերիներից տեսնու՞մ եք՝ ինչ լուրեր են գալիս․ Թովմասյան (video) ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am