Կիևը պատժամիջոցներով է սպառնացել
Ուկրինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է ,որ Ղրիմ մեկնած եվրոպացի և ուկրաինացի քաղաքական գործիչների դեմ կարող են պատժամիջոցներ սահմանվել, ինչպես նաև քրեական գործեր հարուցվել: Ռուսական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել այն մասին, որ օտարերկրացի և ուկրաինացի պաշտոնյաների պատվիրակությունը եռօրյա այցով ժամանել է Ղրիմ։ Տուրչինովի խոսքով՝ եթե այդ տեղեկությունը հաստատվի, ապա խորհրդի նիստում կդիտարկվի պատժամիջոցների սահմանման հարցը։ Նա պահանջել է նաև քրեական գործեր հարուցել «ակցիային» մասնակցած ուկրաինացի քաղաքական գործիչների նկատմամբ։
