Հյուսիսային Կորեան փորձարկել է նոր հրթիռային շարժիչ
Հյուսիսային Կորեան նոր շատ հզոր հրթիռային շարժիչ է փորձարկել, հայտնում է KCNA գործակալությունը: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ փորձարկումն իրականացվել է Տոնչհան-նի հրթիռադրոմում և այն երկրի հրթիռային արդյունաբերության նոր ծնունդն է: Գործակալության հաղորդմամբ՝ Կիմ Չեն Ինն անձամբ ներկա է եղել հրթիռադրոմում:
