Ստամբուլի օդանավակայանում հնչած պայթյունը եղել է ահաբեկչություն
Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Ստամբուլում գտնվող Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում հնչած պայթյունի պատճառը։ Հաստատվել է, որ այն եղել է ահաբեկչություն։ Պայթյունը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 02.15-ին, օդանավակայանին հարվածել են ականանետով։ Դրա հետևանքով զոհվել է օդանավակայանի 1 աշխատակից և վիրավորվել է 2 մարդ։ Օդանավակայանից մոտ 2 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել է ականանետի 4 արկ։ Դրանց բեկորները վնասել են մոտակա ինքնաթիռները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավակայանի պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատագրման բազեներ» (TAK) կազմակերպությունը։
