Մահացել է լեգենդար երաժիշտ Չաք Բերին
91 տարեկան հասակում մահացել է ամերիկացի լեգենդար երաժիշտ Չաք Բերին: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Fox News-ին: Հեռուստաալիքի տվյալներով՝ երաժիշտը տանն է եղել և դադարել արձագանքել շրջապատում տեղի ունեցածին: Դեպքի վայր է ժամանել Սենթ Չարլզ շրջանի ոստիկանությունը: Երգիչ, կիթառահար և երգահան Չաք Բերին համարվում է ռոքնռոլի հիմնադիրներից մեկը:
