SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ այսօր՝ մարտի 18-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հայտնաբերել են Վանաձոր քաղաքի Տպագրիչների փողոցի բնակիչ, 25-ամյա Նիկոլայ Սիմոնյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 18-ին, գիշերը ժամը 02։00-ի սահմաններում, Ն. Սիմոնյանի հայրը՝ 50-ամյա Սպարտակ Սիմոնյանը Տարոնի ոստիկաններին հայտնել էր, որ տղան տանը մորը երկտող է թողել, որտեղ իր մահվան մեջ մեղադրեն կնոջն ու կնոջ ծնողներին և հեռացել է տանից։ Նույն օրը բաժնի պետ Ս. Ավետիսյանի գլխավորությամբ համայնքային ոստիկանները և քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները մի քանի հասցեներում և տարածքներում ստուգումներ կատարելուց հետո գիշերը ժամը 03։50-ի սահմաններում Ս. Սիմոնյանին հայտնաբերում են իրենց շենքի տանիքում, ում հետ հոգեբանական զրույցներ տանելուց հետո ոստիկանները կարողանում են նրան ցած իջեցնել։ Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը