APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական Sabah իշխանամետ թերթը ներողություն է խնդրել Ադրբեջանից։ Դրանում նշված է, որ փետրվարի 6-ին թերթում հրապարակվել է «Մենք օգտագործում ենք զբոսաշրջային ոլորտում Թուրքիայի փորձը» խորագրով հոդված, որում պատկերվել է Ադրբեջանի «սխալ» քարտեզը։
Մասնավորապես այդ քարտեզում Ադրբեջանի կազմում չեն ընդգրկվել Լեռնային Ղարաբաղն ու հարակից շրջանները։ Դրա հետ կապված՝ Անկարայում Ադրբեջանի դեսպանատունը բողոք է հղել թերթի խմբագրությանը, ինչից հետո թերթն ուղղել է «սխալը» և ներողություն խնդրել ադրբեջանական կողմից։
Հաղորդվում է, որ Sabah-ի հոդվածը նվիրված է եղել Ստամբուլում Համաշխարհային զբոսաշրջային ֆորումի շրջանակներում նախարարների մասնակցությամբ պանելային քննարկումներին։ Հոդվածում տեղ գտած լուսանկարում երևում է, որ նիստին մասկացում են Թուրքիայի, Գանայի, Մակեդոնիայի ու Ադրբեջանի նախարարները, իսկ հետին պլանում պատկերված են այդ երկրների քարտեզները։
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը