Այսօր՝ մարտի 18-ին, խորհրդավոր դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Ազատության 9/3 հասցեի բնակիչը նկատել է, որ իրեն պատկանող Nissan Teana մակնիշի 34 QM 017 համարանիշի ավտոմեքենան կախված է ավտոտնակից ներքև։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ոչ թե վարորդի մեղքով է այդ վիճակում հայտնվել, այլ գիշերը ինչ-որ մեկը Mercedes մակնիշի ավտոմեքենայով գտնվել է նշված վայրում, ուժեղ երաժշտություն միացրել իր մեքենայում, որից հետո թուրքի հոգեբանությամբ ավտոմեքենան առաջ է հրել և դիտմամբ ավտոտնակի տանիքից ցած նետել, ինչի հետևանքով էլ ավտոմեքենան հայտնվել է նման դիրքում։ Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ տեսախցիկները նկարել են այդ Mercedes-ը, ու եթե Արաբկիրի ոստիկանները ցանկություն ունենան, կարող են կարճ ժամանակում հայտնաբերել այդ ճիվաղին, ով իր «սև գործն» անելուց հետո Mercedes-ով հեռացել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները Գագիկ Շամշյանի
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը