«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները Գեղարքունիքի մարզում էին,որտեղ Գավառի բնակիչներին դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակը։
«Նրա մահվան մեջ մեղավորը գործող իշխանություններն են, «ովքեր դանդաղ սպանեցին Արթուրին»։
Արթուր Սարգսյանի հետ կատարվածը միակ անարդարությունը չէ:Երեկ անարդարացիորեն մեկ տարի ազատազրկման դատապարտվեց Սասնա ծռերի անդամ Արմեն Մելիքյանը»,ասաց Արմեն Մարտիրոսյանը :
Նրա խոսքով, Հայաստանում իրավապահ մարմինները պետք է ծառայեն բացառապես ժողովրդին․ «ոստիկանը չպետք է մահակն առնի ընկնի ժողովրդի վրա»։
«Ժառանգության» փոխնախագահը խոստացավ, որ իշխանության գալու դեպքում նրանք զարկ կտան փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը, որ «հայերն այստեղի չգնան այլ երկրներ բիզնես հիմնելու»։
Արմեն Մարտիրոսյանի խոսքով, ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ոչ միայն չի կարողանում փոփոխություններ իրականացնել, այլև չի ուզում դա անել։ Նա կոչ արեց ընտրողներին չքվեարկել հանրապետական թեկնածուների օգտին:
Արմեն Մարտիրոսյանը խոսեց նաև Արցախյան հիմնախնդրի մասին. «մենք այլևս իրավունք չունենք հակամարտության կարգավորման հարցում թերանալու»։ Նա հիշեցրեց, որ մենք արդեն մի անգամ թշնամուն հանձնել ենք Կարսը և նույն սխալը կրկնել չենք կարող։
«Հայաստանը որբի գլուխ չէ, որ ով ուզի, ոնց ուզի մազերը պոկի», - ասեասց Արմեն Մարտիրոսյանը,հավելելով, որ դաշինքն ունի փորձառու թիմ, կամք և ապագայի հստակ տեսլական, սակայն իշխանության գալու դեպքում նրանք կառավարման համակարգում ներգրավելու են նաև այլ ընդդիմադիր գործիչների և Սփյուռքի ներկայացուցիչների։
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը