Թիլերսոնը ժամանել է Չինաստան
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը այսօր ժամանել է Չինաստան,որտեղ հանդիպելու է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Պետքարտուղարի բանակցությունները նպատակ ունեն համոզելու Պեկինին՝ ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա: Չինաստանը համարվում է Հյուսիսային Կորեային դաշնակից երկիր և ցանկության դեպքում կարող է ազդեցություն ունենալ Փհենյանի վրա դադարեցնելու համար հրթիռային փորձարկումները, ինչը շատ է անհանգստացնում ԱՄՆ-ի դաշնակիցներին՝ Ճապոնիային և Հարավային Կորեային: Չինաստանը ԱՄՆ-ի պետքարտուղարի ասիական տարածաշրջանային այցելության վերջին կանգառն է:
