Փողոցային մարտեր Մոսուլի Հին քաղաքում
Ըստ «Ռոյթերզ» գործակալության, Իրաքի անվտանգության ուժերը մուտք են գործել Մոսուլի Հին քաղաք և փողոցային մարտերի են բռնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ: Իրաքի զինված ուժերը Մոսուլի արևելյան մասը գրավել էին դեռ հունվարին, իսկ փետրվարից, ամերիկյան օդուժի աջակցությամբ, գրոհներ էին իրականացնում քաղաքի արևմտյան մասը ազատագրելու համար՝ գրավելով օդանավակայանը, գնացքների կայարանը և նահանգապետի նստավայրը: Չ Հին քաղաքում ծանր մարտեր են սպասվում, քանի որ խիտ բնակեցված և նեղլիկ փողոցներում զրահամեքենաների տեղաշարժը սահմանափակված է:
