«Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը» արտահայտության հեղինակը մեղավոր է ճանաչվել
Armenian Weekly-ն՝ հղում անելով տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին փոխանցում է,որ Նիդեռլանդների դատարանը մեղավոր է ճանաչել և 120 ժամ հասարակական աշխատանքի և 4 շաբաթ պայմանական ազատազրկման է դատապարտել 2 տարի փորձնական ժամկետով դատապարտել Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության ղեկավար Իլհամ Էշքինին Նիդեռլանդներում հայերի նկատմամբ ատելություն հրահրելու համար: 2014թ. թուրք-ադրբեջանական մշակութային միության ղեկավարը Նիդեռլանդների Ալմելո քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման դեմ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել էր, որ «Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը»:
