Ցանկանում են կառուցել աշխարհի «ամենաերկար» երկնաքերը
Life.ru-ն հայտնում է,որ Նյու Յորքում գտնվող Oiio ստուդիան նախատեսում է կառուցել The Big Bend երկնաքերը, որի յուրահատկությունը կդառնա ոչ թե վերջինիս բարձրությունը, այլ երկարությունը։ Այն ներկայացնելու է երկու բարակ զուգահեռ սյուն, որոնք վերևի կետում կմիավորվեն կամարով: Կառույցը, որը կգտնվի Կենտրոնական զբոսայգու մոտակայքում, կունենա 1230 մետր երկարություն:
