Ամենամեծ անվտանգությունը տնտեսության ձեւավորումն է եւ տնտեսության զարգացումն է։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին Գավառում ընտրողների հետ հանդիպմանն նշեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:Նա նշեց, որ երկրում համակարգային փոփոխություն անելու անհրաժեշտություն կա: «Համակարգային փոփոխություն ենք անելու, քաղաքական մենաշնորհն ենք վերցնելու, տնտեսական մենաշնորհը, սոցիալ-կենցաղային բնագավառում ենք բարեփոխում անելու: Գտնվելով երկար տարիների մեր կառավարման համակարգում՝ մենք տեսել ենք, թե ինչ խնդիրներ կան նաև անվտանգության հարցերը լուծելու համար: Անվտանգությունը լիարժեք ձևավորելու համար մեզ ամուր թիկունք է պետք, ամուր տնտեսություն, արդար մթնոլորտ», ասաց նա:
Նրա խոսքով, իրենց համար իշխանությունը գերնպատակ չէ։ «Բայց մեր համար գերնպատակ է այդ իշխանությունը տալ ժողովրդին։ Նոր իշխանություն պետք է գա՝ նորովի ղեկավարելու»,- նշեց Օհանյանը։
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը