Նավթ արդյունահանող երկրների միությունը` OPEC-ն իր ամսական զեկույցում հայտնել է, որ 2016 թվականին Ադրբեջանում նավթի արդյուհանման օրական ծավալը 40 հազար բարելով կամ 4,7 տոկոսով նվազելու է:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադըգ» թերթը, OPEC-ի տվյալներով` անցյալ տարի Ադրբեջանում նավթի արդյունահանման օրական ծավալը 860 հազար բարել էր, այս տարի այն կընկնի 820 հազար բարելի:
The Wall Street Journal հանդեսն էլ հայտնել է, որ Կասպից ծովում ադրբեջանական «Գյունեշլի» նավթահանքում երկու ամիս շարունակված հրդեհի պատճառով, որի հետեւանքով 34 մարդ զոհվել էր, Ադրբեջանում օրական 10-12 հազար բարել պակաս նավթ է արդյունահանվել:
«Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը` SOCAR-ը այս հարթակից արդյունահանում էր իր ամբողջ նավթի 60 տոկոսը: Այժմ արդյունահանվում է տարեկան 500-600 հազար տ, կամ 10-12 հազար բարել նավթով պակաս», -գրել է թերթը` հղում կատարելով SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւի` Լոնդոնում նավթի համաժողովում արած հայտարարությանը:
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը