«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանն այսօր ևս ներկա էր Երևանի Կենտրոն համայնքում իրականացվող քարոզարշավին:
Քարոզարշավը մեկնարկեց կուսակցության գրասենյակից, քայլերթով՝ մինչև Հյուսիսային պողոտա, որտեղ բացվեց կուսակցության նոր շտաբը:
Հրանտ Բագրատյանը նշեց, որ իրենց ծրագրում ներառված են բոլոր ոլորտները, ինչպես և պահանջում է Սահմանադրությունը, միաժամանակ հայտարարեց, որ իրենք ձգտում են մեծամասնության: Լրագրողի հարցին՝ իսկ եթե հանկարծ մեծամասնություն չկազմե՞ն, վերջինս պատասխանեց. «Ես եթե-ներով չեմ խոսում: Եթե մորաքույրս տղա լիներ, քեռիս կլիներ»:
Անդրադառնալով նախընտրական խոստումներին՝ Հրանտ Բագրատյանն ասաց. «Մենք հստակ տեսնում ենք, որ ներդրումների մասին հայտարարությունները հեքիաթներ են՝ ամենուրեք կբարձրանա ինքնազբաղվածությունը, կզարգանա փոքր բիզնեսը: Այդ ամենը սուտ է: Մենք ժողովրդին բացատրում ենք, որ դրանք բացարձակ սուտ և հորինված բաներ են: Ոչ մի գործարանի կառուցում չի փրկելու իրավիճակը, սա բոլորը պետք է հստակ հասկանան»:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը