Այսօր նշանակված էր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի դիահերձումը, սակայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները քիչ առաջ միջնորդել են այն հետաձգել: Այս մասին գրում է hetq.am կայքը։ Նպատակը այդ պրոցեսում միջազգային անկախ փորձագետների ներգրավման ապահովումն է:
«Համապատասխան սառեցման ռեժիմ ապահովելու պայմաններում դին կարելի է պահպանել մինչև շաբաթ: Ըստ մասնագետների, դա չի հանգեցնի հյուսվածքների այնպիսի քայքայման, որn անհնարին կդարձնի անհրաժեշտ հյուսվածքաբանական հետազոտությունների կատարումը: Ուստի, միջազգային անկախ փորձագետների մասնակցությունն ապահովելու համար միջնորդել ենք ևս մի քանի օրով հետաձգել դիահերձման կատարումը»,- «Հետքին» փոխանցեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:
Նա տեղեկացրեց, որ միջազգային անկախ փորձագետների մի ամբողջ ցանկ են ուղարկել Քննչական կոմիտե՝ միջնորդելով ապահովել նրանցից երկուսի ներկայությունը:
Մանրամասները՝ hetq.am կայքում
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը